Գաբրիելա Բեսանցոնի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1890[1] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] |
Մահացել է | հուլիսի 8, 1962[2][1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2][1] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Gabriella Besanzoni Վիքիպահեստում |
Գաբրիելա Բեսանցոնի (սեպտեմբերի 20, 1890[1], Հռոմ, Իտալիա[1] - հուլիսի 8, 1962[2][1], Հռոմ, Իտալիա[2][1]), իտալացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո և կոնտրալտո։
Ծնվել է Հռոմում և կրթություն ստացել սուրբ Ցեցիլիայի անվան ազգային ակադեմիայում[3]։
1911 թվականին դեբյուտով հանդես է եկել Իտալիայի Վիտերբո քաղաքում, իսկ 1918 թվականից Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի աստղն էր և կանոնավորապես հանդես էր գալիս նաև հարավամերիկյան այլ քաղաքներում, հատկապես՝ Ռիո դե Ժանեյրոյում։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունեցել 1919 թվականին, երբ Ամներիսի դերերգով հանդես է եկել «Աիդա» օպերայում Կլաուդիա Մուցիոյի, Ջովաննի Մարտինելլիի և Ռենատո Զանելլիի հետ։ Նույն համերգաշրջանում Մետրոպոլիտեն օպերայում երգել է Էնրիկո Կարուզոյի հետ «Սամսոն և Դալիլա» ու «Ճակատագրի ուժը» օպերաների բեմադրություններում[4]։ 1920 թվականին Հավանայում միասին կատարում էին «Աիդա» օպերան, երբ վերջին հատվածի երկրորդ արարի ժամանակ դահլիճում ռումբ է պայթել[3]։
1935 թվականին հեռացել է Կոլոն թատրոնից, 1939 թվականին հրաժեշտի համերգ կազմակերպել Հռոմում՝ Կարակալլայի բաղնիքներում երգելով Կարմեն։ Ամերիկյան «Victor»[5] ձայնագրման ստուդիայի հետ մի քանի ձայնագրություններ է արել, 1916 թվականին նկարահանվել իտալական «Stefania» համր կինոնկարում։ Բրազիլիայում ամուսնության ընթացքում դասավանդել է երիտասարդ երգիչների, իսկ կյանքի վերջին տարիներին Հռոմում վոկալի դասեր է տվել։
Տենոր Ջակոմո Լաուրի-Վոլպին իր «Voci parallele» գրքում հիշատակել է Բեսանցոնիին որպես իր կարիերայի ընթացքում իրեն հանդիպած երեք իրական կոնտրալտոներից մեկի (մյուս երկուսը Մարգարետ Մաթցենաուերն ու Մաթիլդա Բլանկո Սադունն էին)[6]։
Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել 1918 թվականին, երբ երկուսն էլ աշխատում էին Մադրիդում, Բուենոս Այրեսում և Նյու Յորքում[7]։ 1925 թվականին ամուսնացել է բրազիլիացի արդյունաբերող Էնրիկե Լեյժի հետ։ Զույգն ապրել է Ռիո դե Ժանեյրոյում․ նրանց շքեղ առանձնատունն ու այգիներն այժմ հայտնի են որպես «Պարկ Լեյժ» ու հանրային զբոսայգի են։ Բեսանցոնին այրիացել է 1941 թվականին, կրկին ամուսնացել 1956 թվականին։ Վախճանվել է Իտալիայում 74 տարեկան հասակում 1962 թվականին[8]։ Հուղարկավորվել է Կարմենի հագուստներով[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Բեսանցոնի» հոդվածին։ |
|