Գազի համալսարան (թուրքերեն՝ Gazi Üniversitesi), բարձրագույն ուսումնական հաստատություն Անկարայում։
Հիմնադրվել է 1926 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որպես ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտ։ 1982 թվականին, երբ Տնտեսագիտության և կոմերցիայի Անկարայի համալսարանը, Անկարայի պետական ինժեներաճարտարապետական ակադեմիան և մի շարք այլ ուսումնական հաստատություններ միացան իրար, ձևավորվեց Գազի համալսարանը։ Ներկայումս համալսարանը բաղկացած է 25 ֆակուլտետներից և 18 գիտահետազոտական կենտրոններից։ Համալսարանում սովորում են մոտ 50 000 ուսանողներ, այդ թվում նաև 1500 ուսանողներ Միջին Ասիայի թյուրքական երկրներից։ Գազիի համալսարանը ավարտել են Իլհան Բերքը, Մուստաֆա Բալելը, քաղաքական գործիչներ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոնուհի Նուրջան Թայլանը։ Համալսարանի ներկայիս ռեկտորն է դոկտոր Իբրահիմ Ուսլանը[3]։
- Արվեստների ֆակուլտետ
- Արվեստի և դիզայնի ֆակուլտետ
- Ճարտարապետության ֆակուլտետ
- Հաղորդակցության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Ինժեներիայի ֆակուլտետ
- Գեղեցիկ արվեստների ֆակուլտետ
- Առողջապահական գիտությունների ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Գիտությունների ֆակուլտետ
- Տեխնիկական կրթության ֆակուլտետ
- Տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Առևտրի և զբոսաշրջային կրթության ֆակուլտետ
- Տուրիզմի ֆակուլտետ
- Մասնագիտական կրթության ֆակուլտետ
- Գազի կրթության ֆակուլտետ
- Արդյունաբերական արվեստների կրթության ֆակուլտետ
- Փոլաթլըի անվան արվեստների և գիտությունների ֆակուլտետ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|