Գալինա Լոգինովա ռուս.՝ Галина Александровна Логинова | |
---|---|
Ծնվել է | 1950 թվականի հոկտեմբերի 28-ին |
Ծննդավայր | Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Bogdan Jovovich? |
Երեխա(ներ) | Միլա Յովովիչ |
Գալինա Ալեքսանդրովնա Լոգինովա[1] (հոկտեմբերի 28, 1950, Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ռուս.՝ Гали́на Алекса́ндровна Ло́гинова), սովետական և ամերիկացի դերասանուհի։ Դերասանուհի և ֆոտոմոդել Միլա Յովովիչի մայրն է։
Գալինա Լոգինովը ծնվել Տուապսեում[2] : Ծնողները ռուսներ են՝ Տուլայից[3]։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի միջնակարգ դպրոցը։
1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Սկսել է նկարահանվել կինոյում դեռ ուսանողական տարիներին։ Առաջին դերը եղել է հայտնի հեռուստասերիալում՝ «Ստվերները հեռանում են կեսօրին» (1971)։ Խաղացել է թատրոնում և կինոյում։ Առավել հայտնի է «Շատ աղմուկ ոչնչից» (1973) ֆիլմի Բեատրիչի դերով և «Միլիոնավոր Ֆերֆաքսներ» ֆիլմի Մոլլիի դերով (1980)։
1973 թվականին ընդունվել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիան։ Այնտեղ ծանոթացել է հարավսլավացի բժիշկ Բոգդան Յովովիչի հետ և չնայած ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի տարբեր սպառնալիքներին՝ ամուսնացել նրա հետ[4]։ 1975 թվականին ունեցավ մի աղջիկ՝ Միլիցային։
1981 թվականի հունվարին իր ամուսնու և աղջկա հետ արտագաղթել է ԽՍՀՄ-ից[5]։ Ընտանիքը մի քանի տարի ապրել է Լոնդոնում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ՝ Սակրամենտո, հետո Լոս-Անջելես։
1980-ական թվականներին նա աշխատել է ռեժիսոր Բրայն դե Պալմայի տանը, որպես աղախին։ Գալինան օգնեց նրան դաստիարակել աղջկան ու օգնեց կարիերայում։ 2000-ական թվականներին նկարահանվեց մի քանի ռուսական և ագլիական ֆիլմերում։
Ներկայումս բնակվում է Նյու Յորքում։ Նա իր աղջկա գործակալն է։
Նա վերջին անգամ նկարահանվել է ամերիկյան համր ֆիլմում՝ «Համր կյանք» (անգլ.՝ Silent Life[6], դուրս է եկել էկրաններին 2012 թվականի օգոստոսում)։ Գալինան խաղում էր հայտնի հոլիվուդյան աստղի՝ Ալլա Նազիմովի դերում։ Ֆիլմում խաղում էին նաև Վլադիսլավ Կոզլովը, Իզաբելլա Ռոսսելլինին և ուրիշներ։
Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
1971 | Ստվերները անհետանում են կեսօրին | Օլգա Վորոնավա |
1973 | Ամեն երեկո աշխատանքից հետո | |
1973 | Շատ աղմուկ ոչ մի բանից | Բեատրիչ |
1973 | Բրիգադայի ընկերը | Լյուդմիլա Կրասնովա |
1974 | Կապույտ պարեկ | Տատյանա |
1974 | Ո՞վ, եթե ոչ դու | Վալյա |
1974 | Ամառը կռունկի հետ | Մարինա |
1978 | Հեքիաթ ինչպես հեքիաթ | Չար Փերի |
1979 | Կիևյան հանդիպումներ | |
1979 | Անտեսանելի մարդ | Սվետլանա |
1980 | Միլիոնավոր Ֆերֆաքսներ | Մոլի Ֆիրոն |
1987 | Վախը և Տիկին Քինգը | ռուս աղջիկ՝դահլիճում |
1991 | Սուպեր տղա | ռուս սպա |
1993 | Ժամանակի գերին | Ռոզա |
2002 | Հիպնոսիչ | մայր |
2006 | Մարդ առանց տարիքի | Ալեվտինա Տերպիշևա |
2010 | Հնարաբանություններ | Գալինա Ալեքսանդրովնա |
2015 | Համր կյանք | Ալլա Նազիմովա |