Գյուղ | ||
---|---|---|
Գաղտառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գախտառիճ, Կաղդառիճ, Քյաղդարիճ | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25520 | |
|
Գաղտառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Աշկալա գյուղաքաղաքից 9 կմ հարավ-արևելք, Եփրատի աձ ափին, Աշկալայի դաշտում, Երզնկա-Կարս ճանապարհի վրա։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գախտառիճ, Գաղթառիճ, Գաղթառիջ, Գաղտառիճ Թուրքական, Գաղտառիճ Մեծ, Գաղտառիճ Ներքին, Գաղտարիճ, Գաղտարիճ Սուֆլա, Խաղտառիճ, Խայտոառիճ, Կաղդառիճ, Կաղդարիչ, Կյագդառիճ, Կյագդառիչ Բոյուք, Կյագդարիչ Մեծ, Քաղդառիճ, Քաղդառհիջ, Քյաղդարիճ, Քյաղդառիճ Ներքին, Քյաղդառիչ Ներքին։
Այս գյուղի և Գաղտառիճ Վերին գյուղի անվանումները կապված են Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջանի գավառի Խաղտո Առիճ բերդի անվան հետ։
Եղել է հին հայկական գյուղ։ Նոր ժամանակաշրջաններում արդեն թրքաբնակ էր։ Գյուղից գաղթած հայերը 1830 թվականին Ջավախքում հիմնադրել են Ալթուման գյուղը։
XX դարի սկզբին ուներ 67 տուն թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործությունն ու հյուսնագործությունն էր[2]։