Գաղտնագիրը կամ կրիպտոգրամման (հունարեն κρυπτός- գաղտնի և γράμμα- գիր բառերից) գրության ձև է, որը նպատակ ունի գրվածը հասկանալի դարձնել միայն որոշակի անձնավորությունների[1]։
Գաղտնագիրն օգտագործվել է հին և միջին դարերից՝ քաղաքական, ռազմական, առևտրական, արհեստակցական և այլ տեղեկություններ հաղորդելու համար[2][3]։ Առաջին գաղտնագրերից մեկը գավազանագիրն է (Հուն. σκυτάλη- գավազան), որն օգտագործել են հին Սպարտայում հիմնականում ռազմական գործողությունների ժամանակ։ Դա պարզագույն փոխարինագիր է։ Մագաղաթի ժապավենը փաթաթում էին որոշակի հաստության ձողի վրա և երկարությամբ գրում։ Հետո գրվածը կարդալու համար, հարկավոր էր ժապավենը փաթաթել նույն հաստության ձողի վրա[4][5]։
______________________________________ | | | | | | | | | Ս | Ա | Հ | Ի | Ն | |__| Ս | Պ | Ա | Ր | Տ |__ | Ա | Յ | Ի | Գ | Ա | | | Ղ | Տ | Ն | Ա | Գ | | | Ի | Ր | Ն | Է | | | _______________________________________
Այսպիսով, «սա հին Սպարտայի գաղտնագիրն է» բառերը ժապավենը բացելուց հետո կկարդացվեն «սսադիապյտրհաիննիրքաէնտագ»
Փոխարինագիր է օգտագործել նաև Հուլիոս Կեսարը։ Բնագրի յուրաքանչյուր տառ փոխարինվել է այբուբենում որոշակի թվով ետևում գտնվող տառով։ Հուլիոս Կեսարն օգտագործում էր երեք տառի տարբերությամբ գաղտնագիր։
Հին Հնդկական Կամասուտրա գրքում սիրահարներին խորհուրդ է տրվում գաղտնագիր օգտագործել։
Հայկական գաղտնագրերի մի մասը պարունակում է քաղաքական տեղեկություններ, ծածկագրեր, մյուսը՝ հիշատակարաններ, որտեղ գրիչները տեղեկություններ են հաղորդում իրենց մասին։ Դրանք բաժանվում են մի քանի խմբերի՝
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գաղտնագիր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 669)։ |