Գաղտնի ժամադրություն, անձնական ժամադրություն կամ գաղտնի սիրավեպ հասկացությունները վերաբերվում են երկու մարդկանց սիրավեպին կամ ժամադրություններին, որոնք նրանք ցանկանում են գաղտնի պահել ուրիշներից, սակայն կարող էին հանգիստ հաղորդել[1]։ Այն հաճախ հատվում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին է, օրինակ, արգելված սերը։ Այս հասկացությունները հաճախ ներկայացվում են այնպիսի անվանումներով, ինչպիսին է, օրինակ, «գաղտնի սերը»։
Համասեռամոլները տաբու են աշխարհի որոշ շրջաններում, այդ թվում՝ Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծ մասում[2]։ Ուստի, դժվար չէ տեսնել այն մարդկանց, ովքեր ներգրավված են աշխարհի այդ տարածաշրջաններում նույնասեռ զուգընկերների հետ գաղտնի հանդիպումների մեջ։ Պատմաբան Դենիել Ռիվերսն իր «Արմատական հարաբերություններ. Լեսբուհի մայրեր, գեյ հայրեր և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց երեխաները Միացյալ Նահանգներում» գրքում լույս է սփռել այն բանի վրա, թե ինչպես են գեյ ծնողները 1970-ական թվականների և 1980-ական թվականների սկզբին մշտապես վախենում կորցնել իրենց երեխաներին[3][4]։
Գործոններից մեկը, որը ստիպում է մարդկանց դիմել գաղտնի ժամադրություններին, նրանց տարիքն է։ Որոշ կանայք նախընտրում են հանդիպել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր արդեն քսան տարեկանն անցել են։ Քանի որ դա իրենց հասարակության մեջ նորմա չէ, նրանք կարող են հեռակա հարաբերություններ փորձարկել[5]։
Գաղտնի ժամադրությունների հիմնական թերությունը խաբված լինելու ռիսկն է։ Հաշվի առնելով, որ այս հարաբերություններն անձնական բնույթ են կրում, միայն դրանց մեջ ներգրավված մարդիկ են իմանալու բոլոր մանրամասնությունները։ Եթե մյուս կողմը դավաճանում է, դա բացահայտելու համար ժամանակ է պահանջվելու։ Եթե սիրավեպը բացահայտ է լինում, կանայք հակված են լինում իրենց հարաբերությունների մանրամասնություններով կիսվել այլ մարդկանց հետ։ Անձնական ժամադրությունների մեծամասնությունը տեղի է ունենում համացանցում[6]։ Այնպիսի առցանց հավելվածների հայտնվելուց հետո, ինչպիսիք են Tinder-ը և Badoo-ն, կողմերի միջև դավաճանությունը և մանիպուլյացիաներն աճել են։ Այս տեսակի հարաբերությունների թերություններից են նաև համարվում սթալքինգը և անձնական տիրապետման մշտական անհրաժեշտությունը[7]։
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)