Գայել Դանիկ

Գաել Դանիկ
ֆր.՝ Gaël Danic
Անձնական տվյալներ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1981(1981-11-19)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Վան
Հասակ 176 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բաստիա
Համար 8
Պատանեկան կարիերա
?—2000 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2003 Ֆրանսիա Ռեն 22 (0)
2002—2003  Ֆրանսիա Գենգան 18 (0)
2003—2005 Ֆրանսիա Գրենոբլ 69 (14)
2005—2008 Ֆրանսիա Տրուա 81 (10)
2005—2006  Ֆրանսիա Լորյան 14 (1)
2008—2013 Ֆրանսիա Վալենսյեն 180 (29)
2013—2015 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 11 (0)
2015—մ.հ. Ֆրանսիա Բաստիա 80 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գայել Դանիկ (ֆր.՝ Gaël Danic, նոյեմբերի 19, 1981(1981-11-19)[1][2][3], Վան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայել Դանիկը «Ռեն» ակումբի սան է։ Թիմի կազմում առաջին անգամ խաղացել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Թուլուզ» ակումբի դեմ անցկացված խաղին։ Կիսապաշտպանը փոխարինել է Վանդերսոն Մարկեսին հանդիպման երկրորդ խաղակեսում[4]։ Դանիկը «Ռեն» ակումբի կազմում խաղացել է մինչև 2001/02 մրցաշրջանի ավարտը՝ անցկացնելով 22 հանդիպում Լիգա 1-ում։ 2002/03 մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարային հիմունքներով խաղացել է «Գենգան» ակումբի կազմում և անցկացրել 18 խաղ, ինչից հետո տեղափոխվել է Լիգա 2-ի «Գրենոբլ» ակումբ։

Գաել Դանիկը նոր ակումբի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի օգոստոսի 2-ին՝ մասնակցելով «Բեզանսոն» ակումբի դեմ խաղին[5]։ Օգոստոսի 9-ին «Տրուա» ակումբի դեմ անցկացված հաջորդ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում[6]։ Լիգա 2-ում հանդես գալով «Գրենոբլ» ակումբի կազմում՝ կիսապաշտպանն անցկացրել է 69 խաղ և խփել 14 գոլ։

2005 թվականի ամռանը Դանիկը տեղափոխվել է «Տրուա» ակումբ։ Թիմի կազմում առաջին անգամ խաղացել է Ֆրանսիայի առաջնությունում՝ մասնակցելով «Նիս» ակումբի դեմ խաղին 2005 թվականի հուլիսի 30-ին, երբ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինել է Սեբաստյան Դալեին[7]։ Մինչ 2005 թվականի ավարտ կիսապաշտպանը կարողացել է «Տրուա» ակումբի կազմում անցկացնել 11 հանդիպում։ Սեզոնի երկրորդ կեսին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լորյան» ակումբ, որը հանդես էր գալիս Լիգայի 2-ում։

Գաել Դանիկը Լիգայի 1-ում իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հոկտեմբերի 28-ին՝ գրավելով «Սենտ Էտիեն» ակումբի դարպասը[8]։ 2006/07 մրցաշրջանի արդյունքներով՝ «Տրուա» ակումբն առաջնությունում զբաղեցրել է 18-րդ տեղը և դուրս մնացել Լիգա 1-ից։ Դենիկը խաղացել է «Տրուա» ակումբում ևս 1 մրցաշրջան, ինչից հետո դարձել է «Վալենսյեն» ակումբի խաղացող։

Դենիկը «Վալենսյենում» իր նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Կիսապաշտպանւ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և 27-րդ րոպեին 11 մետրանոցից գրավել «Սենտ Էտիենի» դարպասը՝ խփելով հանդիպման որոշիչ գոլը[9]։ Ֆրանսիայի առաջնության 2010/11 մրցաշրջանի հանդիպումներում Գայել Դանիկը կատարել է 7 գոլային փոխանցում իր խաղընկերներին և զբաղեցրել իններորդ հորիզոնականն առաջնության լավագույն ասիստենտների շարքում[10]։

2013 թվականի ամռանը Դանիկը միացել է «Օլիմպիկ Լիոն» ֆուտբոլային ակումբին։ Թիմի կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2013 թվականի հուլիսի 30-ին՝ մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ շվեյցարական «Գրասհոփերի» դեմ խաղին[11]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային ակումբ Մայրցամաքային գավաթ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Ռենն 2000/01 Լիգա 1 10 0 1 0 0 0 11 0
2001/02 Լիգա 1 12 0 4 1 2 0 18 1
Կարիերան Ռենն ՖԱ-ում 22 0 5 1 2 0 29 1
Ֆրանսիա Գենգամ 2002/03 Լիգա 2 18 0 4 0 0 0 22 0
Կարիերան Գենգամ ՖԱ-ում 18 0 4 0 0 0 22 0
Ֆրանսիա Գրենոբլ ՖԱ 2003/04 Լիգա 2 34 5 2 0 0 0 36 5
2004/05 Լիգա 2 35 9 7 3 0 0 42 12
Կարիերան Գրենոբլ ՖԱ-ում 69 14 9 3 0 0 78 17
Ֆրանսիա Տրուա 2005/06 Լիգա 1 11 0 2 0 0 0 13 0
2006/07 Լիգա 1 32 5 2 0 0 0 34 5
2007/08 Լիգա 2 38 5 5 0 0 0 43 5
Կարիերան Տրուա ՖԱ-ում 81 10 9 0 0 0 90 10
Ֆրանսիա Лорьян 2005/06 Լիգա 2 14 1 0 0 0 0 14 1
Կարիերան Լորիան ՖԱ-ում 14 1 0 0 0 0 14 1
Ֆրանսիա Վալենսեն ՖԱ 2008/09 Լիգա 1 36 4 2 0 0 0 38 4
2009/10 Լիգա 1 29 2 2 0 0 0 31 2
2010/11 Լիգա 1 36 9 4 0 0 0 40 9
2011/12 Լիգա 1 34 7 5 1 0 0 39 8
2012/13 Լիգա 1 31 5 1 1 0 0 32 6
Կարիերան Վալենսեն ՖԱ-ում 166 27 14 2 0 0 180 29
Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 2013/14 Լիգա 1 2 0 0 0 3 0 5 0
Կարիերան Օլիմպիկում 2 0 0 0 3 0 5 0
Ընդհանուր 372 52 41 6 5 0 418 58

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Ренн» — «Тулуза» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  5. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Гренобль» — «Безансон» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  6. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Տրուա» — «Գրենոբլ» 3:2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  7. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Ницца» — «Труа» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  8. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Труа» — «Сент-Этьен» 3:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  9. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Валансьен» — «Сент-Этьен» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  10. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — Список ассистентов чемпионата 2010/11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  11. «Transfermarkt» (գերմաներեն) — «Лион» — «Грассхопперс» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայել Դանիկ» հոդվածին։