Գանդիականություն, սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք, որ դարձել է Հնդկաստանի ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսաթյունը։ Մշակել է ազատագրական պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին և նրա հետևորդները։
Ըստ Գանդիի Հնդկաստանի անկախության համար պայքարում անհրաժեշտ է գործադրել ոչ բռնի միջոցներ՝ բացառել իշխանությունների հետ ամեն տեսակի համագործակցությունը։ Գանդին քարոզում է կաստայական հավասարություն, ավանդույթների պահպանում, կրոնական հավատքի հարգում։ Անկախության հաղթանակի գրավականը Գանդին համարում էր ժողովրդական զանգվածներին։