Գյուղ | ||
---|---|---|
Գանձակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Այլ անվանումներ | Գազոխ, Գանզակ, Գյազուխ, Գոզոխ, Կազոխ, Կոնգուզ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գանձակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ և Արծկե քաղաքների միջև, Վանա լճի հյուսիսային ափի մոտ։
1850-ական թվականներին ուներ 18 տուն՝ 154 հայ բնակչով, իսկ 1915 թվականի նախօրեին՝ 70 տուն։
Գյուղն հայտնի էր իր ցորենի դաշտերով, որոնց բերքի զգալի մասը վաճավում էր շուկաներում։
Գանձակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի հյուսիսային մասում գտնվում էր Կենափորի կամ Գինաբերո վանքը, որին Աբրահամ եպիսկոպոսն ու նրա եղբայր Ամիրխանը 1631 թվականին նվիրել են մի Ավետարան[2]։
|