![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | Գանձակ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1963 |
Բացված | 1963 |
Սեփականատեր | Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցացիա |
Տարողություն | 25 000 |
Տնային թիմ | Կյապազ |
![]() | |
![]() |
Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտ (ադրբ.՝ Gəncə şəhər mərkəzi stadionu)[2] Գանձակ քաղաքի գլխավոր մարզադաշտը, ինչպես նաև Ադրբեջանի տարողունակությամբ երկրորդ մարզադաշտը, որը բացվել է 1959 թվականին[3]։ Ադրբեջանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում հանդես եկող «Քյապազ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտը։
1959 թվականին կառուցված Գանձակի քաղաքային մարզադաշտը քաղաքի կենտրոնական մարզադաշտն է և տեղավորում է 26,120 հանդիսատես։ Մարզադաշտը հանդիսանում է Ադրբեջանի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Քյապազ» ՖԱ-ի գլխավոր թատերաբեմը, որը երեք անգամ 1995, 1998 և 1999 թվականներին դարձել է հանրապետության չեմպիոն և չորս անգամ՝ 1994, 1997, 1998 և 2000 թվականներին նվաճել Է Ադրբեջանի գավաթը։
Մի քանի անգամ փորձ է արվել վերակառուցել և վերանորոգել մարզադաշտը, սակայն ամեն անգամ սկսված աշխատանքները ավարտին չեն հասցվել։
2011 թվականի նոյեմբերին ԱՖԱ-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը հայտարարել էր, որ պատրաստվում է Գանձակի մարզադաշտի վերակառուցման ծրագիր, որի ավարտից հետո, 2012 թվականին կսկսվեն անհրաժեշտ աշխատանքները[4]։
Եվս մեկ փորձ ձեռնարկվել է ԱՖՖ-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հանձնարարությամբ 2013 թվականին։ Ըստ ԱՖՖ-ի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովի, 2013 թվականի օգոստոսին պետք է սկսվեին վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում էր ավարտել սեղմ ժամկետում[5], սակայն ոչ մի կոնկրետ քայլ այդպես էլ չի ընդունվել[6]։
Մարզադաշտը գտնվում է Գանձակում՝ Աթաթուրքի պողոտա, AZ 2012 հասցեում[7]։