Տեսակ | Հողմաէլէկտրակայան և megaproject? |
---|---|
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Գանսու |
Գանսուի հողմաէլեկտրակայանների համալիր (Գանսուի հողմէկերի համալիր), խոշոր հողմաէլեկտրակայանների խումբ, որը գործում է Չինաստանի Գանսու նահանգի Ցզյուցյուան քաղաքային շրջանում: Իր տեսակի մեջ խոշորագույնն է աշխարհում[1] և համարվում է հողմաէներգետիկայի բնագավառում ՉԺՀ-ի կառավարության վեց պետական նախագծերից մեկը, որի նպատակն է նշված տարածաշրջանում ստեղծել 20 գիգավատտ ընդհանուր հզորությամբ մի շարք հողմէկեր[2]: 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ գործարկված կայանների ընդհանուր հզորությունը հասել էր 5,16 գիգավատտի[3]:
Նախագծի իրականացումը բաժանված է մի քանի փուլերի: Առաջին փուլը ներառում էր 200-ական մեգավատտ հզորությամբ 18 և 100-ական մեգավատտ հզորությամբ 2 հողմէլեկտրակայանների շինարարությունը, երկրորդ փուլում շարք են մտել 8 գիգավատտ ընդհանուր հզորությամբ 40 հողմէկեր, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 20 մեգավատտ է: Նախատեսվել էր 2010 թվականի դրությամբ ապահովել 5,16 գիգավատտ, 2015 թվականի դրությամբ՝ 12,71, 2020 թվականի դրությամբ՝ 20 գիգավատտ հզորություն[2]:
Արտադրված էլեկտրաէներգիայի հաղորդման նպատակով 2008 թվականին անկացվել է 750 կիլովոլտ լարմամբ գիծ[4]: Ընդ որում՝ հողմէկերի արտադրած էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատտի վաճառքի գինը կազմել է 0,54 յուան[5]:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանսուի հողմաէլեկտրակայանների համալիր» հոդվածին։ |