Գաշպար Հելտաի հունգ.՝ Heltai Gáspár | |
---|---|
Ծնվել է | 1510[1][2][3][…] |
Ծննդավայր | Cisnădie, Սիբիու, Ռումինիա |
Վախճանվել է | 1574[1][4][2][…] |
Վախճանի վայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Մասնագիտություն | Lutheran pastor, թարգմանիչ, աստվածաբան, հրատարակիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
![]() |
Գաշպար Հելտաի (հունգարերեն՝ Gáspár Heltai, ծնյալKaspar Helth)[5], 1510[1][2][3][…], Cisnădie, Սիբիու, Ռումինիա - 1574[1][4][2][…], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգարացի (ըստ այլ աղբյուրների՝ տրանսիլվանցի սաքս) գրող, հրատարակիչ, ավետարանչական աստվածաբան, ռեֆորմատոր (բարեփոխիչ)[6][7]։ Անունը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Heltau (հունգ.՝ Nagydisznód, ներկայիս Cisnădie, Ռումինիա) գյուղի անվանումից։ Թեև Կասպերի մայրենի լեզուն գերմաներենն էր, նա իր տպագրատանը բազմաթիվ հունգարերեն գրքեր է հրատարակել։ Նրա փեսայի եղբայրը՝ Ֆերենց Դավիդը, ունիտարիական քարոզիչ էր և Տրանսիլվանիայում ունիտարիական եկեղեցու հիմնադիրը[8], ում ազդեցությամբ էլ Կասպարը լյութերական իր դավանանքը փոխարինել է կալվինականությամբ։
Սովորել է Վիտենբերգի համալսարանում, 1544 թվականին ՝ որպես քահանա՝ մեկնել է Կլուժ-Նապոկա շրջան, քարոզչությանը զուգահեռ զբզղվել բարեփոխիչ գործունեությամբ։ Հիմնել է առաջին տպագրատունն այդ տարածաշրջանում (նախկին Կոլոշվար, ներկայիս Կլուժ-Նապոկա, Ռումինիա), առաջին հանրային բաղնիքը, թղթի գործարանը, գարեջրի գործարանը... Իրեն դրսևորել է ոչ միայն որպես հիանալի քարոզիչ, այլև թարգմանիչ, տպագրիչ, հրատարակիչ, գրող, ձեռնարկատեր...Նա համարվում է Կոլոշվարի առաջին կրոնական բարեփոխիչը[9] և հունգարական ունիտարիական ռեֆորմացիայի շունչն ու հոգին էր[6][10]։ Գիտակների մի խմբի հետ թարգմանել է ու տպագրել Նոր կտակարանի հունգարերեն առաջին, գրեթե ամբողջական թարգմանությունը[5][11]։ Նրա շնորհիվ միաժամանակ աշխարհիկության առաջին տարրերն են մուտք գործել հունգարական գրականություն[12]։
Հելտաիի ամենաարժեքավոր գործը համարում են Անտոնիո Բոնֆինիի Rerum Hungaricum Decades ("Հունգարական իրադարձությունների տասհատորյակ") գրքի վերամշակումն ու թարգմանությունը, որը նա հրատարակել է 1575 թվականին Chronica az magyaroknak dolgairól ("Հունգարների պատմական գործերի ժամանակագրություն") խորագրով[13]։ Աշխատությունը տպագրվել է Կոլոշվարում (Կլուժ-Նապոկայում)[13]։
Նա հեղինակել է նաև պամֆլետներ, առակներ, որոնցում բացահայտ ու սուր քննադատության է ենթարկել կաթոլիկ եկեղեցին ու հասարակական արատավոր կարգերն ու բարքերը՝ մերկացնելով բուրժուազիայի ուժ հավաքող իշխանության հոռի կողմերը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաշպար Հելտաի» հոդվածին։ |
|