Գարիկ Կարապետյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 11, 2003 (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայաստան[1] |
Գարիկ Կարապետյան (հունիսի 11, 2003, Գյումրի, Հայաստան[1]), հայ ծանրամարտիկ, Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի չեմպիոն (Երևան)։ Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ընդհանուր առմամբ նա նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում։
Առաջին լուրջ հաջողությանը ծանրամարտում հասել է 2018 թվականին, երբ Իտալիայի Միլան քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի 261 կգ արդյունքով (պոկում՝ 115 կգ, հրում՝ 146 կգ) դարձել է մինչև 85 կգ քաշային կարգի հաղթող[2]։
2019 թվականին նա արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում[3]։
Հաջորդ լուրջ նվաճմանը Գարիկը հասել է 2021 թվականին։ Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 355 կգ արդյունքով (պոկում՝ 162 կգ, հրում՝ 193 կգ) դարձել է մինչև 96 կգ քաշային կարգի հաղթող[4]։
Նույն թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա դարձել է փոխչեմպիոն[5]։
2022 թվականին Գարիկն արձանագրել է «ոսկե» դուբլ. նախ Հունաստանի Հերակլիոն քաղաքում դարձել է աշխարհի երիտասարդների չեմպիոն (96 կգ քաշային կարգ, 170 կգ + 200 կգ = 370 կգ)[6], այնուհետև հաղթել է Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (96 կգ քաշային կարգ, 171 կգ + 196 կգ = 367 կգ)[7]։
2023 թվականի ապրիլի 22-ին Գարիկն արձանագրել է մեծահասակների մրցաշարում իր առաջին մեծ հաջողությունը։ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում նա դարձել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 178 կգ, իսկ հրում վարժությունում՝ 214 կգ։ Երկամարտի 392 կգ արդյունքով 5 կգ-ով առաջ է անցել վրացի Իրակլի Չխեիձեից[8]։
Բուխարեստում (Ռումինիա) անցնող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում՝ 102 կգ քաշային կարգում, 2023 թվականի օգոստոսի 1-ին Գարիկ Կարապետյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Մարզիկը երկամարտի արդյունքում գրանցեց 386 կգ արդյունք և փոքր ոսկե մեդալներ նվաճեց թե՛ պոկում (181 կգ) և թե՛ հրում (205 կգ) վարժություններում, ինչպես նաև պատանիների աշխարհի ռեկորդ գրանցեց պոկում վարժությունում[9][10]։
2023 թվականի նոյեմբերին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 378 կգ արդյունքով (175 կգ + 203 կգ) նա երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն[11]։
Տարի | Անցկացման վայր | Քաշ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Տեղ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Արդյունք | Տեղ | 1 | 2 | 3 | Արդյունք | Տեղ | |||||
Եվրոպայի առաջնություն | ||||||||||||||
2023 | Երևան, Հայաստան | 102 կգ | 172 | 178 | 178 | 208 | 214 | - | 214 | 377 | [12] | |||
Աշխարհի երիտասարդական առաջնություն | ||||||||||||||
2023 | Գվադալախարա, Մեքսիկա | 102 կգ | 175 | 1 | 203 | 3 | 378 | |||||||
2022 | Հերակլիոն, Հունաստան | 96 կգ | 170 | 1 | 200 | 3 | 370 | |||||||
2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | 96 կգ | 162 | 2 | 193 | 2 | 355 | |||||||
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 17 տարեկան). | ||||||||||||||
2019 | Էյլաթ, Իսրայել | 96 կգ | 145 | 150 | 155 | 155 | 180 | 190 | 190 | 190 | 345 | [13] | ||
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 15 տարեկան). | ||||||||||||||
2018 | Սան Դոնատո Միլանեզե, Իտալիա | 85 կգ | 115 | 146 | 261 |
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
|