Գարու գաճաճային ժանգ | |
---|---|
Տեսակ | տաքսոն |
Barley yellow dwarf virus Վիքիպահեստում |
Գարու գաճաճային ժանգ, սնկային հիվանդություն, որի հարուցիչը Puccinia anomala սունկն է։ Ախտահարում է միայն գարին։ Հայտնի է 50 ենթատիպ։
Տերևների վերին կողմում և տերևաբունոցներում առաջանում են մանր (0,5 մմ), ցրված գորշաժանգագույն բարձիկներ՝ ուրեդոսպորներ, ստորին կողմում և տերևածոցերում՝ գծաձև դասավորված մանր, սև բարձիկներ՝ տելեյտոսպորներ։ Միջանկյալ տերերը, որոնց վրա զարգանում է գարնանային (էցի դիալ) փուլը, դաշտաշուշանի (Ornithogalum) տարբեր տեսակներն են։ Վարակման բարենպաստ ջերմաստիճանը 15-18 C° է։ Հարուցիչը ձմեռում է գարու վրա։
Հացահատիկային մշակաբույսերի վարակման երկու հիմնական աղբյուր կա․
Մասնավորապես, լայնորեն հայտնի է, որ աֆիդների մի տեսակ՝ Rhopalosiphum rufiabdominale-ը, որը հայտնի է որպես բրնձի արմատային աֆիդ, վիրուսը տեղափոխում է մի շարք հացահատիկային մշակաբույսեր[1]։ ։
Տարածված է Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում և գարի մշակող այլ երկրներում։ Հայաստանում տարածված է համեմատաբար խոնավ լեռնային շրջաններում և վարակում է աշնանացան ու գարնանացան գարիները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարու գաճաճային ժանգ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |