Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղանուշ | |||
Սբ. Հռիփսիմե եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Գայլաբերդ, Գյուդգյում, Գարաջալլու | ||
Մակերես | 21.93 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 253[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղանուշցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Գեղանուշ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղի պաշտոնական անունը Գեղանուշ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Գյուդգյում անունով։ Գեղանուշ է վերանվանվել 1949 թվականին։
Գտնվում է Մեղրու լեռների ճյուղավորումներից մեկի լանջին։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 2 կմ դեպի հարավ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գեղանուշի մշտական բնակչությունը կազմել է 253, առկա բնակչությունը՝ 265 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Գեղանուշ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 5 | 292 | 695 | 882 | 885 | 388 | 362 | 242 | 203[6] | 280[7] | 253[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։
|