Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Մակերես | 68.67 կմ² | ||
ԲԾՄ | 1580 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 172[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Գեղի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Գեղի է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Կիչի Սոֆուլու անվամբ[3]։
Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Գեղի գետի միջին հոսանքի աջ ափին։
Գեղիում է գտնվում Սյունիք աշխարհի նշանավոր “Գեղի” բերդը, որի ավերակները հազիվ են նշմարվում, կան X դարի եկեղեցու և գերեզմանոցի հետքեր։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գեղիի մշտական բնակչությունը կազմել է 172, առկա բնակչությունը՝ 106 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Գեղիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5]։
Ստորև ներկայացված է Գեղի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 131 | 191[4] | 215 | 313 | 491 | 570 | 923 | 1115 | 0[6] | 227 | 172[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղի (Սյունիքի մարզ)» հոդվածին։ |
|
|