Գենի նոկդաուն

Գենի նոկդաուն (անգլ.՝ Gene knockdown), մոլեկուլային գենետիկայի մեթոդիկա, որը կիրառում են մեկ կամ մի քանի գեների էքսպրեսիան նվազեցնելու համար՝ նուկլեոտիդների հաջորդականության համապատասխան փոփոխությունների օգնությամբ կամ ինֆորմացիոն ՌՆԹմոլեկուլում կարճ օլիգոնուկլեոտիդի, կոմպլեմենտարության համապատասխանեցման օգնությամբ։ Այն դեպքում, երբ փոփոխվում է գենային հաջորդականությունը, օրգանիզմը կոչվում է նուկաուտի ենթարկված։

Կարճատև նոկդաունի դեպքում, օլիգոնուկլեոտիդի կապը գենի կամ տրանսկրիպտի միջև նվազեցնում է էքսպրեսիան տրանսկրիպցիայի, տրանսլյացիայի կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ի դեգրադացիայի արգելափակման պատճառով, նաև կարող է խախտել պրե-ՌՆԹսփլայսինգը[1][2]։

Գիտնականներն ուսումնասիրում են անջատված գենի ազդեցությունը կամ նրա էքսպրեսիան օրգանիզմի ֆենոտիպի վրա և համեմատում են նորմալ առանձնյակների հետ։ Գեների կարճատև նոկդաունները հաճախ են կիրառվում զարգացման կենսաբանության մեջ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Summerton, J (2007). «Morpholino, siRNA, and S-DNA Compared: Impact of Structure and Mechanism of Action on Off-Target Effects and Sequence Specificity» (Pubmed). Med Chem. 7 (7): 651–660.
  2. Summerton, J (1999). «Morpholino Antisense Oligomers: The Case for an RNase-H Independent Structural Type». Biochimica et Biophysica Acta (Pubmed). 1489 (1): 141–58. PMID 10807004. {{cite journal}}: |format= requires |url= (օգնություն)
  3. Nasevicius, A; Ekker SC (2000). «Effective targeted gene 'knockdown' in zebrafish». Nature Genetics (Pubmed). 26 (2): 216–20. doi:10.1038/79951. PMID 11017081. {{cite journal}}: |format= requires |url= (օգնություն)