Գենտի համալսարանի գրադարան (հոլ.՝ Universiteitsbibliotheek Gent), Գենտի համալսարանի գրադարանը, որը գտնվում է Բելգիայի Գենտ քաղաքում։ Համալսարանի գրադարանի ծառայություններից օգտվում են համալսարանականներն ու գիտական հետազոտողները։
1817 թվականին Գենտի համալսարանի հիմնադրումից հետո Ֆրանսիական հեղափոխության ժամանակ առգրավված գրքերը տրվեցին համալսարանին։ 1942 թվականին բացվեց Գիրք-աշտարակը (Boekentoren), որը գտնվում է Գենտի համալսարանի Blandijn համալիրի կողքին։ Այստեղ են գտնվում համալսարանի արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետները։ Շենքի ձևավորումն իրականացրել է ճարտարապետ Անրի վան դե Վելդեն։ Շենքն աչքի է ընկնում իր ճարտարապետական գրադարանային առանձնահատկությամբ։ Վերջին տարիներին գրադարանը ծավալել է բուռն գործունեություն՝ ուշադրության կենտրոնում պահելով գրադարանի ապակենտրոնացումն ու ցանցային գործունեությունը։ Գրքերի որոշ հավաքածուներ կարելի է ձեռք բերել ֆակուլտետների գրադարաններից, սակայն որոշ գրքեր պայմանական հավաքված են համալսարանի գրադարանում։ Մի շարք էլեկտրոնային ռեսուրսներ հասանելի են UGent ցանցում՝ որպես «թվային գրադարանի» մի մաս։
Գրադարանը միացել է Google գրքերի ծրագրին[3], որը թվայնացնում է գրքեր, հետագայում դրանք համացանցում հասանելի դարձնելու նպատակով[4][5]։