Գեորգ Ֆրիդրիխ Կնապ գերմ.՝ Georg Friedrich Knapp | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1842[1][2] Գիսեն, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | փետրվարի 20, 1926[3][1][2] (83 տարեկան) Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[3] |
Գերեզման | Waldfriedhof Darmstadt[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս և վիճակագրագետ |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան և Ստրասբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5][6] |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիսլավ Բորտկևիչ |
Հայտնի աշակերտներ | Vinzenz John? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Elly Heuss-Knapp? և Marianne Lesser-Knapp? |
Հայր | Friedrich Ludwig Knapp?[7] |
Georg Friedrich Knapp Վիքիպահեստում |
Գեորգ Ֆրիդրիխ Կնապ (գերմ.՝ Georg Friedrich Knapp, մարտի 7, 1842[1][2], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 20, 1926[3][1][2], Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[3])[8], գերմանացի վիճակագիր և քաղաքական տնտեսագետ, Նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ։
Էլլի Հոյս Կնապի հայրն է։
Ծնվել է 1842 թվականի մարտի 7-ին։ Նրա հայրը հայտնի քիմիկոս Ֆրիդրիխ Լյուդվիգ Կնապն էր։
Սովորել է Մյունխենի, Բեռլինի, Գյոթինգենի համալսարաններում։ Եղել է վիճակագրական բյուրոյի տնօրեն (1867 թվականից), 1869 թվականին դարձել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության դոցենտ։ Ստրասբուրգում եղել է նաև ռեկտոր 1891-1892 և 1907-1908 թվականներին[9]։
Նա եղել է Պրուսիայի, Բավարիայի և Հայդելբերգի գիտությունների ակադեմիաների անդամ։
Մահացել է 1926 թվականին Դարմշտադտում։
Կինը` Լիդիա Կորգանովը, ծնվել է Վրաստանում։ Կնոջ հոգեկան հիվանդության պատճառով երկու դուստրերին` Մարիաննային և Էլլիին, Կնապը միայնակ է դաստիարակել այն ընթացքում, երբ կինը բուժում է ստացել առողջարաններում[10]։ Էլլին հետագայում դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին նախագահ Թեոդոր Հոյսի կինը։
Բնակչության վիճակագրության նշանավոր տեսաբանը` Կնապը, այն սակավաթիվ վիճակագիրներից մեկն էր, որն ուներ խիստ մաթեմատիկական պատրաստվածություն. մասնավորապես Կնապն է մշակել է մահացության ինդեքսը որոշելու մեթոդը։ Սոցիալական վիճակագրության ոլորտում Կնապը սոցիալական երևույթների օրենքները չի վերագրել անխուսափելի բնական օրենքների օրինաչափություններին. ընդունելով ֆիզիկական օրենքների ազդեցությունը բարոյա-վիճակագրական երևույթների կայունության վրա` նա ակնկալում էր մեթոդաբանական գիծ ստանալ սոցիալական էթիկայի զարգացումից, որն իր առջև կամքի ազատության հարց է դնում։
Մշակել է փողի պետական տեսությունը, որտեղ նա պետությանը վերագրել է փողի շրջանառության կարգավորման միջոցով երկրի տնտեսությունը կառավարելու ունակությունը։ Կնապի դրամական տեսությունը կանխատեսում էր Ջոն Մեյնարդ Քեյնսի հայացքները։
Ստրասբուրգի այսպես կոչված ագրարային պատմության դպրոցի հիմնադիրներից մեկն է, որն ուսումնասիրել է ագրարային զարգացման և դրանց տարածման շրջանների հիմնական տեսակները։ Ագրարային հարաբերությունների պատմության վերաբերյալ իր ուսումնասիրություններում հիմնական ուշադրությունը դարձրել է իրավական հասկացությունների վերլուծությանը։ Քննադատել է պրուսական ագրարային բարեփոխումները, որոնք, նրա կարծիքով, չեն ապահովել գյուղացիների սեփականության իրավունքը հողի վրա, ինչը հանգեցրել է գյուղացիների զանգվածային հողազրկությանը և բատրակ դառնալուն։
Նրա վաղ աշխատանքները հիմնականում վերաբերում են բնակչության և գյուղատնտեսության հարցերին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆրիդրիխ Կնապ» հոդվածին։ |
|