Գեորգի Նավալովսկի

Գեորգի Նավալովսկի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1986(1986-06-28)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան, ձախ կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Վրաստան Ավազի ՄՊՄԴ (Թբիլիսի)
Վրաստան Մինպրոսի ՖԴ-35 (Թբիլիսի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2006 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 32 (0)
2007 Վրաստան Օլիմպի (Ռուստավի) 12 (0)
2008—2010 Ռուսաստան Անժի 50 (0)
2010  Ադրբեջան Ինտեր (Բաքու) 13 (1)
2010 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 14 (0)
2011—2012 Ռուսաստան Խիմկի 33 (0)
2012 Ռուսաստան Մետալուրգ (Նովոկուզնեցկ) 10 (0)
2013—2014 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 41 (1)
2014—2015 Ռուսաստան Տոսնո 26 (1)
2015—2016 Վրաստան Դիլա 13 (2)
2016 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 12 (0)
2016 Հունաստան Վերիյա 7 (0)
2017 Ադրբեջան Նեֆտչի (Բաքու) 13 (0)
2017—2018 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 22 (0)
2018 Բելառուս Դինամո (Մինսկ) 8 (0)
2019—մ.հ. Վրաստան Դինամո (Բաթում) 17 (0)
Ազգային հավաքական
Վրաստան Վրաստան (երիտ.) 9 (0)
2008—մ.հ. Վրաստան Վրաստան 36 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 6.09.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6.09.2019

Գեորգի Նավալովսկի (վրաց.՝ გიორგი ნავალოვსკი, հունիսի 28, 1986(1986-06-28)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի և ռուս ֆուտբոլիստ, Բաթումի «Դինամո» ակումբի պաշտպան։

Նավալովսկին սպորտային կարիերան սկսել է 2003 թվականին, երբ նա սկսել է հանդես գալ Թբիլիսիի «Դինամո» ակումբի պահեստային կազմում։ 2004 թվականին արդեն սկսել է հանդես գալ ակումբի հիմնական կազմում, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան՝ մասնակցելով 32 խաղի։ «Դինամոյի» հետ դարձել է 2004/2005 մրցաշրջանի Վրաստանի առաջնության հաղթող։ 2007 թվականին տեղափոխվել է Ռուսթավի «Օլիմպի» ակումբ, որի կազմում Վրաստանի առաջնությունում անցկացրել է 25 խաղ, ինչպես նաև երկու խաղ 2007/08 թվականների Չեմպիոնների Լիգայի որակավորման խաղերում[2]։

2008 թվականի հունվարին Նավալովսկին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ։ Երկու տարի Դաղստանցիների կազմում հանդես գալուց հետո՝ 2010 թվականի փետրվարին, վարձավճարով տեղափոխվել է Բաքվի «Ինտեր» ակումբ, որի հետ միասին դարձել է Ադրբեջանի առաջնության հաղթող։ 2010 թվականի օգոստոսին թիմակից Գոչեյ Խոդժավայի հետ միասին դարձել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի ֆուտբոլիստ[3], որի կազմում անցկացրել է 14 խաղ։ 2011 թվականի հունվարին զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Նավալովսկու Վլադիկավկազի «Ալանիա» ակումբ տեղափոխվելու մասին[4], բայց իրականում նա վարձավճարով տեղափոխվել է Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբ, որի կազմում անցկացրել է 33 խաղ։ 2012/2013 մրցաշրջանի առաջին 10 խաղերը անցկացրել է Նովոկուզնեցկի «Մետալուրգ-Կուզբաս» ակումբ, իսկ մրցաշարի մնացած մասում (11 խաղ) հանդես է եկել Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիա» ակումբում։ Հեռավորարևելյան ակումբի կազմում է անցկացրել նաև հաջորդ ամբողջ մրցաշրջանը[2]։

2014 թվականի հունիսին Նավալովսկին պայմանագիր է կնքել ՖԱԼ նորեկ «Տոսնո» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։ 2015 թվականի ամռանն իր ակումբակիցներ Նուկրի Ռևիշվիլիի, Գոգիտա Գոգուայի և Ալբերտ Ցխովրեբովի[5] հետ միասին տեղափոխվել է վրացական Գորիի «Դիլա» ակումբ, բայց արդեն 2016 թվականի փետրվարին վերադարձել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբ։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է Հունաստանի «Վերյա» ակումբ, իսկ 2017 թվականի հունվարին միացել է Բաքվի «Նեֆտչի» ակումբին։ 2017 թվականի հուլիսին նորից դարձել է «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի ֆուտբոլիստ[2]։

2018 թվականի հուլիսի 23-ին պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[6]։ 2019 թվականի մարտի 3-ին տեղափոխվել է Բաթումի «Դինամո» ակումբ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
  • Ադրբեջանի առաջնության հաղթող – 2009/10
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող – 2009
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2-րդ հորիզոնական (անցում Բարձրագույն լիգա) – 2010

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Դինամո» (Թբիլիսի) 2004/05 Վրաստան Բարձրագույն լիգա 9 0 0 0 0 0 - 9 0
2005/06 13 0 0 0 1 0 - 14 0
2006/07 10 0 0 0 1 0 - 11 0
Ընդհանուր 32 0 0 0 2 0 0 0 34 0
«Օլիմպի» (Ռուսթավ) 2006/07 Վրաստան Բարձրագույն լիգա 12 0 0 0 - - 12 0
2007/08 13 0 0 0 2 0 - 15 0
Ընդհանուր 25 0 0 0 2 0 0 0 27 0
«Անժի» (Մախաչկալա) 2008 Ռուսաստան ՖԱԼ 26 0 1 0 - - 27 0
2009 24 0 1 0 - - 25 0
Ընդհանուր 50 0 2 0 0 0 0 0 52 0
«Ինտեր» (Բաքու) 2009/10 Ադրբեջան Պրեմիեր Լիգա 13 1 0 0 - - 13 1
Ընդհանուր 13 1 0 0 0 0 0 0 13 1
«Վոլգա» (Նիժնի Նովգորոդ) 2010 Ռուսաստան ՖԱԼ 14 0 1 0 - - 15 0
Ընդհանուր 14 0 1 0 0 0 0 0 15 0
«Խիմկի» (Խիմկի) 2011/12 Ռուսաստան ՖԱԼ 33 0 2 1 - - 35 1
Ընդհանուր 33 0 2 1 0 0 0 0 35 1
«Մետալուրգ-Կուզբաս» (Նովոկուզնեցկ) 2012/13 Ռուսաստան ՖԱԼ 10 0 0 0 - - 10 0
Ընդհանուր 10 0 0 0 0 0 0 0 10 0
«ՍԿԱ-Խաբարովսկ» (Խաբարովսկ) 2012/13 Ռուսաստան ՖԱԼ 11 0 0 0 - 1 0 12 0
2013/14 Ռուսաստան ՖԱԼ 30 1 1 0 - - 31 1
Ընդհանուր 41 1 1 0 0 0 1 0 43 1
«Տոսնո» (Տոսնո) 2014/15 Ռուսաստան ՖԱԼ 26 1 0 0 - - 26 1
Ընդհանուր 26 1 0 0 0 0 0 0 26 1
«Դիլա» (Գորի) 2015/16 Վրաստան Բարձրագույն լիգա 13 2 2 0 2 0 - 17 2
Ընդհանուր 13 2 2 0 2 0 0 0 17 2
«ՍԿԱ-Խաբարովսկ» (Խաբարովսկ) 2015/16 Ռուսաստան ՖԱԼ 12 0 0 0 - - 12 0
Ընդհանուր 12 0 0 0 0 0 0 0 12 0
«Վերիյա» (Վերիյա) 2016/17 Հունաստան Սուպերլիգա 7 0 1 0 - - 8 0
Ընդհանուր 7 0 1 0 0 0 0 0 8 0
«Նեֆտչի» (Բաքու) 2016/17 Ադրբեջան Պրեմիեր Լիգա 13 0 2 0 - - 15 0
Ընդհանուր 13 0 2 0 0 0 0 0 15 0
«ՍԿԱ-Խաբարովսկ» (Խաբարովսկ) 2017/18 Ռուսաստան ՌՖՊԼ 16 0 1 1 - - 17 1
Ընդհանուր 16 0 1 1 0 0 0 0 17 1
Ընդհանուր կարիերայում 305 5 12 2 6 0 1 0 324 7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Георгий Наваловский». footballfacts.ru.
  3. «Наваловский и Ходжава перешли в нижегородскую "Волгу"». championat.com.
  4. «Защитник «Волги» перешел в «Аланию»». sports.ru.
  5. «Ревишвили, Цховребов и Наваловский сменили «Тосно» на грузинскую «Дилу»». sovsport.ru.(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  6. «Георгий Наваловский — футболист минского Динамо». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Նավալովսկի» հոդվածին։