Գեորգի Տովստոնոգով

Գեորգի Տովստոնոգով
Георгий Товстоногов
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15 (28), 1915
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 23, 1989(1989-05-23) (73 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԳ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն
ԱմուսինԻննա Կոնդրատյևա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներԱլեքսանդր Տովստոնոգով
Ստորագրություն
Изображение автографа
 Georgy Tovstonogov Վիքիպահեստում

Գեորգի Ալեքսանդրովիչ Տովստոնոգով (Георгий Александрович Товстоногов, սեպտեմբերի 15 (28), 1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 23, 1989(1989-05-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1957)։ Արվեստաբանության դոկտոր (1968)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թ. ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1938-1946 թթ. եղել է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական, 1946-1949 թթ.՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական թատրոնների ռեժիսոր, 1950-1956 թթ.՝ Լենինգրադի Կոմերիտմիության, 1956 թվականից՝ Գորկու անվան Մեծ դրամատիկական թատրոնների գլխավոր ռեժիսոր։ Տովստոնոգովի արվեստին բնորոշ է վառ քաղաքացիությունը, հրապարակախոսական կրքոտությունը, գաղափարական ընդհանրացումների մասշտաբայնությունը, միզանսցենների պլաստիկ, գեղանկարչական կառուցումը։ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1955, Լենինգրադի դրամայի թատրոն, լենինյան մրցանակ, 1958), «Հերկած խոպան» (ըստ Շոլոխովի, 1964), Ռախմանովի «Անհանգիստ ծերություն» (1970) պիեսների բեմադրությունները Տովստոնոգովի գաղափարա-գեղարվեստական միտումների ցայտուն դրսևորումներն են։ Չեխովի «Երեք քույր» (1965), Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (1980), «Ապուշը» (ըստ Դոստոևսկու, 1957, 1966), Գորկու «Քաղքենիներ» (1966), Շեքսպիրի «Հենրի IV» (1969), Գոգոլի «Ռևիզոր» (1972) և այլ բեմադրություններ աչքի են ընկնում ոչ միայն ավանդույթների լավատեղյակությամբ, այլն դրանք նորովի մեկնաբանելու համարձակ փորձերով։ Քնարական տրամադրությամբ, հոգեբանական վերլուծությամբ, նորարարությամբ, հուզական և մտավոր զուգորդումներով են բնորոշվում Ռաձինսկու «Դարձյալ սիրո մասին» (1964), Ռոշչինի «Վալենտին և Վալենտինա» (1971), Ցագարելու «Խանում» (1973), «Բալալայկինը և ընկ․» (ըստ Սալտիկով-Շչեդրինի, 1973), «Ձիու պատմությունը» (ըստ Լ․ Տոլստոյի, 1975), «Պիկվիկյան ակումբ» (ըստ Դիքենսի, 1978), «Տարելկինի մահը» (ըստ Սուխովո-Կոբիլինի, 1984) և այլ բեմադրություններ։ Տովստոնոգովը բազմաթիվ ներկայացումներ է իրականացրել արտասահմանյան երկրների թատրոններում։ հեղինակ է «Ռեժիսորի պրոֆեսիայի մասին» (1967), «Մտքերի ոլորտ» (1972), «Րեմի հայելին» (1980) գրքերի։ 1939-1946 թթ. դասավանդել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան վրացական թատերական ինստիտուտում, 1962 թվականից Լենինգրադի Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1960 թվականից)։ Աշակերտներից է Ե․ Ղազանչյանը։ Տովստոնոգովը եղել է ԽՍՀՄ 7-8 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ 1950, 1952, 1968, 1978 թթ.)։

Պարգևատրվել է Լենինի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Товстоногов Георгий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Տովստոնոգով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։