Գեոֆրեյ Բրայն Ուեսթ (անգլ․՝ Geoffrey Brian West, դեկտեմբերի 15, 1940(1940-12-15), Տոնտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], բրիտանացի տեսաբան, գիտնական, ֆիզիկոս, նախկին նախագահ և վաստակավոր դասախոս Սանտա Ֆե համալսարանում։ Նա առաջատար գիտնականներից մեկն է, ով աշխատում է քաղաքների գիտական մոդելի վրա։ Ի թիվս այլ բաների, նրա կատարած ուսումսասիրություններում նշվում է, որ քաղաքի բնակչության կրկնապատկման հետ մեկտեղ մեկ շնչին հասնող աշխատավարձերը ընդհանուր առմամբ կավելանան 15%-ով[4]։
Գեոֆրեյ Բրայն Ուեսթը ծնվել է Թաունտոնում՝ Սոմերսեթ, որը գյուղական համայնք է արևմտյան Անգլիայում։ Նա տեղափոխվել է Լոնդոն, երբ 13 տարեկան էր[5]։ Նա ստացել է ֆիզիկայի բակալավրի աստիճան Քեմբրիջի համալսարանում և ավարտական ուսումը շարունակել է Սթենֆորդի համալսարանում[6]։
Ուեսթը նախքան Նյու ՄեքսիկոյիԼոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում մասնիկների տեսության խմբին միանալը, դարձավ Սթենֆորդ համալսարանի դասախոսական կազմի անդամ։ Լոս Ալամոսի լաբարատորիայի խմբի անդամ դառնակուց հետո նա դարձավ Սանտա Ֆե համալսարանի նախագահ, որտեղ նա աշխատել և աշխատում է կենսաբանական խնդիրների վրա, ինչպիսիք են ալոմետրիկ օրենքը[7] և կենսաբանության այլ օրենքներ[8][9]։
West, Geoffrey B., James H. Brown, and Brian J. Enquist. "The fourth dimension of life: fractal geometry and allometric scaling of organisms." science 284.5420 (1999): 1677–1679.
West, Geoffrey B., James H. Brown, and Brian J. Enquist. "A general model for the structure and allometry of plant vascular systems." Nature 400.6745 (1999): 664–667.
Bettencourt, L. M., Lobo, J., Helbing, D., Kühnert, C., & West, G. B. (2007). "Growth, innovation, scaling, and the pace of life in cities." Proceedings of the national academy of sciences, 104(17), 7301–7306.
↑«Geoffrey West». PhysicsCentral. American Physical Society. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
↑West, Geoffrey Brian (1966). I. Form Factors of the Three-Body Nuclei II. Coulomb Scattering and the Form Factor of the Pion (PhD thesis). Stanford University.
↑Scientific American often changes the title of a print article when it is published online. This article is titled "Big Data Needs a Big Theory to Go with It" online.