Գյուղ | |||
---|---|---|---|
Գետաթաղ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 21,76 կմ² | ||
ԲԾՄ | 1580 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 182[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գետաթաղցի, գետաթաղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գետաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք, Լորաձոր գետի ձախ ափին` լեռնալանջին, ծովի մակարդակից 1580-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 113 կմ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գետաթաղի մշտական բնակչությունը կազմել է 182, առկա բնակչությունը՝ 142 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], որոնց մի մասի նախնիները եկել են Խոյի, Սալմաստի, Ղարաբաղի, Նախիջևանի գյուղերից։ Ստորև ներկայացված է Գետաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 43 | 171 | 362 | 338 | 394 | 293 | 225 | 203 | 163[5] | 194[6] | 182[2] |
Միջնադարյան ժամանակաշրջանում գյուղը մտել է Սյունյաց աշխարհի Ծղուկք գավառի մեջ։ Ներկայից բնակիչների մեծ մասի նախնիները գյուղ են եկել Արցախի, Նախիջևանի, Խոյի և Սալմաստի բնակավայրերից։ Եղել է գրչության կենտրոն. հասել են XVII դարի այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ XVIII դարում կազմված հարկացուցակով Գետաթաղի բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 800 դահեկան պտղի հարկ։
Գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1702 թվականին[7]։