Գետնամորուք (լատին․՝ Hypnum), գետնամորուքազգիների ընտանիքի տերևացողունային մամուռներիցեղ։ Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 6 տեսակ։ Ամենատարածվածը՝ գետնամորուք նոճիաձևը լատին․՝ H. cupressiforme, հանդիպում է բոլոր տիպերի, առավելապես՝ միջին լեռն, գոտու բուս, ծածկույթներում։ Առաջացնում է կանաչ կամ դեղնականաչավուն, մետաքսանման փայլուն ճիմ։ Ցողունը պառկած կամ վեր բարձրացող է, երկարությունը՝ 2-10 սմ, փետրաձև ճյուղավորվող։ Տերևները մանգաղաձև են, ձվաձև կամ երկարավուն-նշտարաձև։ Երկարավուն-էլիպսաձև կամ գլանաձև սպորակիր տուփիկը երկար ոտիկի վրա է՝ խոնարհված, հազվադեպ՝ կանգուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։