Գետնանոճի թույնման | |
![]() Գետնանոճի թույնման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գետնանոճի (Chamaecyparis) |
Տեսակ | Գետնանոճի թույնման (C. thyoides) |
Միջազգային անվանում | |
Chamaecyparis thyoides | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Գետնանոճի թույնման (լատին․՝ Chamaecyparis thyoides), նոճազգիների ընտանիքի, գետնանոճի ցեղի բույս։
Ծառ է մինչև 25 մ բարձրությամբ, սակայն մշակության մեջ աճում է որպես փոքր ծառ 6-8 մ բարձրությամբ, նեղ սաղարթով, կարճ ճյուղերով։ Կեղևը մուգ մոխրագույն է կամ գորշավուն, ճաքճքվող, ընձյուղները դասավորված են հովհարաձև, կապտականաչավուն են, շփելիս սուր հոտ են արձակում։ Տերևները նեղ-ռոմբաձև են, ամուր հպված ընձյուղներին, ատամնաեզր։ Արական հասկիկները կազմված են 5-6 զույգ օվալաձև, շագանակագույն առէջներից։ Կոները կարճ կոթուններ ունեն, գնդաձև են, 5-6 մմ տրամագծով, խիտ խավով։ Թեփուկները 6-8 հատ են, բազմանկյուն։ Սերմերն ունեն նեղ, ալիքաձև թևիկներ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։
Վայրի վիճակում հանդիպում հյուսիսային Ամերիկայում, Մերձատլանտյան նահանգներում, Մասսաչուսետս նահանգից մինչև Հյուսիսային Ֆլորիդա, Իլլինոյսից և Լուիզիանայից դեպի արևմուտք։ Աճում է ճահճուտ, ցուրտ հարթավայրերում, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս ծածկված են լինում ջրով։ Լեռներն են բարձրանում մինչև 400-500 մ։ Աճում է խիստ դանդաղ։ Եվրոպա է բերված 1736 թվականին, Հայաստան է ներմուծված 1965 թվականին (Իջևան)։
Միանգամայն ցրտադիմացկուն է։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հավանական շրջանները՝ 9բ, 10ա, 20[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի թույնման» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի թույնման» հոդվածին։ |
|