Գերակայության գաղափարախոսություն, համոզմունք, որ որոշակի ռասա, տեսակ, ժառանգականություն, էթնիկ խումբ, կրոն, սեռ, դիրք հասարակության մեջ, համոզմունքների համակարգ կամ մշակույթ գերազանցում է ուրիշներին և իրավունք է տալիս նրանց, ովքեր նույնացվում են դրանց հետ, տիրել, վերահսկել կամ կառավարել նրանց, ովքեր չեն նույնացվում։
Որոշ մարդիկ կարծում են, որ տղամարդկանց գերակայության գաղափարախոսությունը, որը հայտնի է նաև որպես «տղամարդկանց գերիշխանություն» կամ «հայրիշխանություն», գոյություն է ունեցել բոլոր մշակույթների ողջ մարդկության պատմության ընթացքում։ Գերակայության գաղափարախոսության դեպքում հատուկ իրավունքները կամ կարգավիճակը տրամադրվում են տղամարդկանց, այսինքն՝ համարվում են տղամարդկային արտոնություն»։ Նման գերակայությունն ապահովվում է տարբեր մշակութային, քաղաքական և միջանձնային ռազմավարությունների միջոցով[1]։ Մյուսները նշում են, որ դա հաճախ հավասարակշռված է եղել կանանց ազդեցության տարբեր ձևերով[1]։ 19-րդ դարից ի վեր սկսել է աճել ֆեմինիստական շարժումների թիվը, որոնք դեմ են հանդես գալիս տղամարդկանց գերակայությանը և ձգտում են հասնել հավասար իրավական իրավունքների և կանանց համար երաշխիքների բոլոր մշակութային, քաղաքական և միջանձնային հարաբերություններում[2][3][4]։ Ներկայումս ի հակակշիռ անդրոկենտրիզմի, որի տեսանկյունից տղամարդիկ շատ չափանիշներով գերազանցում են կանանց, առաջացել է գինոկենտրիզմ, որը հաստատում է կանանց գերակայությունը տղամարդկանց նկատմամբ[5]։
Եվրոպական գաղութատիրության ժամանակներում Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Օվկիանիայում և Ասիայում սպիտակ ռասայի գերակայության գաղափարը (Սպիտակ սուպրեմասիզմ) և «Սպիտակ մարդու բեռը» արտահայտությունը լայնորեն օգտագործվել են իմպերիալիստական քաղաքականությունը՝ որպես ազնիվ նախաձեռնություն, արդարացնելու համար[6][7][8]։
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո երկրի հարավում ստեղծվել է գաղտնի կազմակերպություն, որը կոչվել է Կու-կլուքս-կլան։ Դրա նպատակը եղել է Հարավի վերակառուցման շրջանից հետո սպիտակների գերակայության վերականգնելը[9]։ Նրանք քարոզել են գերակայության բոլոր այլ ցեղերի, ինչպես նաև հրեաների, կաթոլիկների և այլ փոքրամասնությունների։ Որոշ հեղինակներ Կու կլուքս կլանը համարում են սպիտակ սուպրեմասիզմի ձևերից մեկը։ Այսօր ԱՄՆ-ում շատ նման կազմակերպություններ կան[10]։
20-րդ դարի սկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ Սյովի դարաշրջանում, Ճապոնական կայսրության քարոզչությունն օգտագործել է «Հակկո իթիու» («ութ անկյուն») հին հայեցակարգը, որպեսզի աջակցի այն գաղափարին, որ ճապոնացիները բարձրագույն ռասա են, որը կոչված է կառավարել Ասիան և Խաղաղ օվկիանոսը։ Շատ փաստաթղթեր, ինչպիսիք են «Կոկուտայը», «Սինմին նո Միթին» և «Յամատոյի ռասայի համաշխարհային քաղաքականության ուսումնասիրությունը որպես կենտրոնակազմող», համարվել են ճապոնացիների ռասայական գերակայության հայեցակարգը։
1930-ական և 1940-ական թվականներին, Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը քարոզել է պարոնայքների արիական ցեղի գոյությունը, և նվաճումների միջոցով փորձել է ստեղծել այս հայեցակարգին համահունչ կայսրություն ողջ Եվրոպայում։ Նացիստական Գերմանիան և նրա Ճապոնական դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կազմել են «Առանցքի երկրների» հիմքը։
Աֆրիկայում Հարավային Սուդանի սևամորթ բնակչությունը պնդել է, որ այն ենթարկվել է արաբական բնակչության կողմից ռասիստական հարձակումների, որոնք նրանք նույնացրել են Սպիտակ սուպրեմասիզմի դրսևորման պատմական փաստի հետ, որը կոչվում է «Ապարտհեյդ Հարավային Աֆրիկայում»[11][12]։ Դարֆուրի հակամարտության ժամանակ ցեղասպանության ենթադրյալ փաստերը բնութագրվել են որպես արաբական ռասիզմի օրինակ։
Ներկայումս գոյություն ունի նաև «Սև սուպրեմասիզմ» (անգլ.՝ Black supremacy), որը հաստատում է սևամորթ ցեղի գերակայությունը։ Սև սուպրեմասիզմի գաղափարախոսությունը բնորոշ է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Իսլամի ազգը» (Nation of Islam) և «Սև հովազների կուսակցություն» (անգլ.՝ Black Panther Party for Self-Defense)։ Սև սուպրեմասիզմի որոշ գաղափարախոսներ, այսպես կոչված, «մելանինե տեսության» հետևորդներն են։ Այս տեսության հետևորդների տեսանկյունից մելանինը (բնական մուգ գունակը, որը պարունակվում է աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մաշկի մեջ) պայմանավորում է սևամորթ ցեղի ներկայացուցիչների հատուկ ունակությունները[13][14]։ Կա նույնիսկ մի հայտարարություն, որ մաշկի սպիտակ գույնը գենետիկ մուտացիայի պատճառած անոմալիա է (ալբինիզմի տեսակ)։
Որոշ գիտնականներ և գրողներ պնդում են, որ գերակայության քրիստոնեական գաղափարախոսությունը հանդիսանում է Սուրբ Երկիր խաչակրաց արշավանքների, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում մուսուլմանների և հեթանոսների դեմ խաչակրաց արշավանքների շարժառիթը։ Գոյություն ունեն արտահայտություններ, որոնց համաձայն գերակայության քրիստոնեական գաղափարախոսության մասերից մեկը տրանսատլանտյան ստրուկների առուծախն է[15][16]։ Նաև կա ենթադրություն, որ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աջակցությունը քրիստոնեական ֆունդամենտալիզմին կապված է Մերձավոր Արևելքում իր քաղաքականության մեջ «սուպրեմասիզմի քրիստոնեական տեսլականի» հետ[17]։
Որոշ գիտնականներ և գրողներ խոսում են իսլամական գաղափարախոսության գերակայության գոյության մասի[18]։ Ղուրանը և այլ իսլամական փաստաթղթերը թույլ են տալիս անհանդուրժելի մեկնաբանություններ, որոնք օգտագործվել են գերակայության գաղափարախոսների կողմից իսլամի գերակայությունն արդարացնելու համար։
Կոնկրետ օրինակներ․ Մուսուլմանական մասնակցությունն Աֆրիկյան ստրկավաճառությանը, 20-րդ դարի սկզբի «պանիսլամիզմը» (Աբդուլ Համիդ II)[19], ջիզյան և մուսուլմանական երկրներում ամուսնության կանոնները, որոնք դրվում են ոչ մուսուլմանների վրա[20], Մալազիայում բազմակարծության կանոնների ծավալուն իսլամական մեկնաբանությունները և Եվրոպայում որոշ ներգաղթյալ մուսուլմանների կողմից կիրառվող պաշտպանողական սուպերմասիզմը[21]։ Այլ հեղինակներ խոսում են «կործանարար, կատաղի Իսլամական դոգմաների մասին գերազանցության մասին», և որ գերակայության գաղափարախոսությունը բնորոշ է իսլամին։ Բրյուս Բավերը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնները ֆինանսավորում են այն հաստատությունները, որոնք Իսլամական գերակայության գաղափարախոսության մեղադրանքները բնութագրում են որպես իսլամաֆոբական սուտ[22]։
Որոշ գիտնականներ և գրողներ խոսում են հրեական գաղափարախոսության գերակայության մասին, հաճախ կապված Իսրայելի և Սիոնիզմի հետ[23]։ Իլան Պապպեն գրում է, որ առաջին ալիան Իսրայելում ստեղծել է մի հասարակություն, որը հիմնված է հրեական գերակայության վրա։ Ջոզեֆ Մասադը կարծում է, որ «հրեական սուպրեմասիզմը» միշտ եղել է կրոնական և աշխարհիկ սիոնիզմի գերիշխող սկզբունք[24][25]։ Հակադիֆամացիոն լիգան դատապարտում է որպես «հակասեմական» Դևիդ Դյուկի և Քևին Բ.Մակդոնալդի հեղինակությամբ «հրեական սուպեմասիզմի» գրականությունը[26]։
Զրադաշտականությունը, հնագույն կրոններից մեկը, ծնվել է այն մարդկանց մեջ, ովքեր իրենց անվանել են արիացիներ, այդ թվում պարսիկները[27]։ Ֆրիդրիխ Նիցշեի աշխատանքները, ինչպես «Այսպես էր խոսում Զարատուստրը» (Զորոաստրի մեկ այլ անվանում), նացիստների կողմից մեկնաբանվել են որպես հիմք արիական գերմարդկային սպիտակամորթների գերազանցության իր գաղափարների համար[28]։ Նացիստները նաև յուրացրել են զրադաշտականության խորհրդանիշը՝ ֆարավախարը[29]։
Կան նաև այլ տեսակի գերակայության գաղափարախոսություններ, որոնք ունեն այս կամ այն հատկանիշը․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերակայության գաղափարախոսություն» հոդվածին։ |
|