Գերգ Կիրիազի ալբ․՝ Gjergj | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Բիտոլա |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1912 |
Վախճանի վայր | Բիտոլա |
Մասնագիտություն | թարգմանիչ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Gjergj Qiriazi Վիքիպահեստում |
Գերգ Կիրիազի (ալբ․՝ Gjergj Qiriazi, 1868, Բիտոլա - դեկտեմբերի 30, 1912, Բիտոլա), ալբանացի հրատարակիչ և գրող։
Գերգ Կիրիազին ծնվել է Մանաստիրում (այժմ՝ Բիտոլա), որը այդ ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ (այժմ՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք ), որտեղ էլ ավարտել է տեղական դպրոցը։ Ինչպես իր եղբայր Գերասիմը, Գերգը սովորել է Սամոկովի Ամերիկյան քոլեջում, որը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում։ Նա աշխատել է բրիտանական և օտարերկրյա արտասահմանյան աստվածաշնչյան ընկերությունում և եղբոր մահից հետո գլխավորել է Կորչայի աղջիկների առաջին ալբանական դպրոցը։ 1908 թվականին նա ընտրվել է Մանաստիրում գտնվող ալբանական «Բաշկիմի» ակումբի նախագահ, հետագայում դարձել դրա փոխնախագահը[1]։ 1908 թվականին նա եղել է Մանաստիրի Կոնգրեսի պատգամավոր[2]։ Գերգ Կիրիազին աշխատել է որպես թարգմանիչ Մանաստիրում գտնվող ավստրո-հունգարական դեսպանատանը[3]։ 1908 թվականին այնտեղ ստեղծվել է թուրքալեզու միջնակարգ դպրոց (Իդադիե) տղաների համար, իսկ Կիրիազին նշանակվել է ալբաներեն լեզվի ուսուցիչ[4]։ 1909 թվականին երիտթուրքական կառավարությունը նախատեսում է սպանել Կիրիազին ալբանական ազգային շարժմանը մասնակցելու համար[5]։
Գերգ Կիրիազին եղել է ալբանական «Ազգային միություն» (ալբ․՝ Bashkimi i Kombit) հրատարակչության հիմնադիրներից մեկը։ Նա օգնել է եղբորը նրա երկու հատորների հրատարակման գործում՝ «Քրիստոմատիա յուրաքանչյուր ալբանական տան համար» (ալբ․՝ Hristomathi a udhëheqës për ç'do shtëpi shqiptari), որը հրատարակվել է Մանաստիրում 1902 թվականին և «Սրբազան ճահիճ» (ալբ․՝ Kënkë të shenjtëruara), որը հրատարակվում է Սոֆիայում 1906 թվականին։ Վերջինս հրատարակվում է Գերգի համահեղինակությամբ և համարվում էր կրոնական բանաստեղծությունների ժողովածու[6]։
Գերգ Կիրիազին ալբաներեն է թարգմանել Ջոն Բանյանի «Ուխտագնացի ճամփորդությունը Երկնային Երկիր» կրոնական վեպը։ Այն տպագրվել է 1927 թվականին Դորի Կոտի հրատարակչության կողմից «Ճամփորդը» (ալբ․՝ Udhëtari) վերնագրով։