Գերդա ռուս.՝ Герда | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2021 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նատալյա Կուդրյաշովա |
Պրոդյուսեր | Դմիտրի Դավիդենկո Ռաֆայել Մինասբեկյան Վադիմ Վերեշյագին Նատալյա Կուդրյաշովա |
Սցենարի հեղինակ | Նատալյա Կուդրյաշովա |
Օպերատոր | Վասիլի Գրիգոլյունաս |
Կինոընկերություն | Ցենտրալ Փարթներշիփ |
Տևողություն | 116 րոպե |
«Գերդա» (ռուս.՝ Герда), ռեժիսոր և սցենարիստ Նատալյա Կուդրյաշովայի 2021 թվականի թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը մասնակցել է փառատոնի հիմնական մրցույթին և արժանացել երիտասարդ ժյուրիի մրցանակին։ Բացի այդ, գլխավոր դերակատար Անաստասիա Կրասովսկայան արժանացել է մրցանակի «Լավագույն կանացի դեր» անվանակարգում[1][2]։ Ֆիլմը լայն վարձույթով թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի վերջին[3]։
Լերան երիտասարդ աղջիկ է, սոցֆակի ուսանող գավառից։ Գիշերը նա մերկապարի ակումբում պարում է Գերդա կեղծանունով՝ գումար վաստակելու համար։ Լերայի հայրը վերջերս հեռացել է ընտանիքից, բայց անընդհատ հետ է գալիս ոչ սթափ վիճակում։ Նա ի վիճակի չէ գիտակցել սեփական ընտրությունը, իսկ մայրը ցավալիորեն վերապրում է բաժանումը և ժամանակի ընթացքում կորցնում իրականության հետ կապը։ Լերան գտնում է այս անվերջ դժբախտ կյանքից փրկությունը տարօրինակ երազների աշխարհում։
Անաստասիյա Կրասովսկայա | Լերա |
Յուրի Բորիսով | Օլեգ |
Դարիուս Գումաուսկաս | հայր |
Յուլիա Մարչենկո | մայր |
Մարիա Իվանովա | Տանյա |
Սերաֆիմա Կրասնիկովա | Նադյա |
Ջուլիա Օգուն | Նաոմի |
«Գերդա»-ն Նատալյա Կուդրյաշովայի երկրորդ լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը և գլխավոր դերակատար՝ Մինսկից մոդել Անաստասիա Կրասովսկայայի կինոդեբյուտն է[4]։
Գլխավոր հերոսուհու երազներից անտառի պատկերը ստեղծվել է ստորջրյա նկարահանումների վրա անտառի կադրեր տեղադրելով։
Ֆիլմում կան ինքնակենսագրական մանրամասներ, որոնք միաժամանակ սյուժեի աղբյուր են դարձել ռեժիսորի համար և ամբողջացրել են հերոսուհու կերպարը։
Օրինակ, պատմության գաղափարը իմ մանկության լուսանկարն էր, որի վրա ժապավենի դեֆեկտ էր առաջացել, և ես կարծես թևեր էի տեսնում։ Սցենարի կառուցվածքը ցիկլային է. Լերան քայլում է կյանքի շրջաններով, բայց ինքն էլ փոխվում է։ Պատմության սկզբում նա նման է քնած գեղեցկուհու, բայց վերջում նրա աչքերը ավելի ու ավելի են բացվում։ Միևնույն ժամանակ, ֆիլմում շատ բան է խոսվում հոգու և դրա առանձնահատկությունների մասին, օրինակ՝ ներառված է հատված Պլատոնի «Հոգու մասին» տրակտատից։ Եվ միայն դրանից հետո ես հանդիպեցի Պսիքեի՝ թիթեռի թևերով աստվածուհու մասին առասպելի, որը լավագույնն էր հասկանում մարդկային տառապանքը։ Եվ փազլը հավաքվեց։ - Նատալյա Կուդրյաշովան Proficinema.ru-ին տված հարցազրույցում[5]
|
Նատալյա Կուդրյաշովան պրոդյուսեր էր փնտրում ապագա ֆիլմի համար։ Սցենարի հետ ծանոթանալուց անմիջապես հետո, Դմիտրի Դավիդենկոն իր համագործակցությունն է առաջարկել ռեժիսորին[5]։ Նատալյայի հետ «Բժիշկ Լիզա» նախագծում արդեն որպես պրոդյուսեր հանդես եկած Ռաֆայել Մինասբեկյանը, նույնպես հետաքրքրվել է նախագծով[6]։
Գլխավոր դերի համար դերասանուհու որոնումը տևել է մոտ մեկ տարի։ Պրոֆեսիոնալ դերասանուհիների շրջանում քասթինգը արդյունք չի տվել։ Այդ պատճառով եզրափակչում Նատալյան սոցիալական ցանցերում դիմել է ֆլեշմոբի, որին արձագանքել է մոդել Անաստասիա Կրասովսկայան։ Աղջիկը դերասանական փորձ չի ունեցել, պարել չգիտեր և նկարահանումներից առաջ երկու ամիս պարապել է ձողի պարի մարզչի հետ։ Դերասանուհին նաև ստորջրյա նկարահանումների փորձ չի ունեցել։ Արդյունքում գլխավոր հերոսուհու հետ բոլոր տեսարանները նկարահանվել են առանց երկրորդչի[5]։
Չեմ հիշում, թե ինչպես և երբ ես ստացա այս գաղափարը՝ նկարահանել այսդ տեսարանները ջրի տակ։ Սկզբում պարզ չէր, թե ինչպես դա անել տեխնիկական տեսանկյունից, քանի որ Նաստյան ջրասուզակ չէ, նա նույնիսկ խորության վրա սուզվելու փորձ չունի։ Բայց արդյունքում դերասանուհուն նկարահանել են 4,5 մետր խորության վրա, նա ստիպված է եղել ծանրացուցիչներով քայլել հատակին։ - Նատալյա Կուդրյաշովան Proficinema.ru-ին տված հարցազրույցում[5]
|
Ակումբի պարուհիների գրեթե բոլոր դերերը նույնպես կատարել են ոչ պրոֆեսիոնալ դերասանուհիներ և պրոֆեսիոնալ մերկապարուհիներ։ Միակ պրոֆեսիոնալ դերասանուհին, ով ֆիլմում հանդես է եկել պարուհու դերում Սերաֆիմա Կրասնիկովան էր, ով կատարել է Նադյայի դերը[5]։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Յարոսլավլում, Տվերի մարզում և Տուլայում[6]։
Ֆիլմի սաունդթրեքի զգալի մասը կազմում են բրիտանացի երգչուհի և էլեկտրոնային երաժիշտ Էմիկայի ստեղծագործությունները։
Ֆիլմի արտադրության ժամկետները ձգձգվել են մոնտաժման փուլում սկսված համավարակի պատճառով[5]։
|