Գերհարդ Մարքս

Գերհարդ Մարքս
գերմ.՝ Gerhard Marcks
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1889(1889-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ[4]
Մահացել էնոյեմբերի 13, 1981(1981-11-13)[1][3][5][…] (92 տարեկան)
Մահվան վայրBurgbrohl, Brohltal, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]
Քաղաքացիություն Գերմանիա
ԵրկերDie Trauernde? և Bremen Town Musicians?
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գծանկարիչ, վիմագրող և խեցեգործ
ԱշխատավայրHochschule für bildende Künste Hamburg?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
 Gerhard Marcks Վիքիպահեստում

Գերհարդ Մարքս (գերմ.՝ Gerhard Marcks, փետրվարի 18, 1889(1889-02-18)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - նոյեմբերի 13, 1981(1981-11-13)[1][3][5][…], Burgbrohl, Brohltal, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), գերմանացի քանդակագործ և գծանկարիչ, 20-րդ դարի եվրոպացի մեծագույն քանդակագործներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականից սկսած Մարքսը Գեորգ Կոլբեի և Ավգուստ Գաուլի ղեկավարությամբ աշխատել է քանդակագործական արհեստանոցում։ Վաղ շրջանում աշխատել է ճենապակու հետ և ստեղծել է կենդանիների բազմաթիվ արձանիկներ։ 1912-1913 թվականներին Մարքսը Լյուբեկում անցել է զինվորական ուսուցում։ Այն ավարտելով սկսել է համագործակցել Վալտեր Գրոպիուսի հետ՝ Քյոլնում անցկացվող Արհմիության ցուցահանդեսի հետ կապված։

1914 թվականին ամուսնացել է Մարիա Շմիդտլեյնի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զինակոչվել է բանակ, սակայն ծանր հիվանդության պատճառով 1916 թվականին ազատ է արձակվել։ 1917 թվականին Մարքսը ընդունվել է Վելտեն-Ֆորդամ հախճապակու գործարան, որտեղ ստեղծել է հետագայում սերիական արտադրություն մտած կենդանիների գունավոր արձանիկներ։ 1918 թվականին ընդունվել է Բեռլինի կիրառական արվեստի պետական դպրոց՝ Բրունո Պաուլի դասարան։ 1919 թվականին Մարքսին հրավիրել են Վեյմար, որտեղ մասնակցել է Բաուհաուզի մրցույթին։ 1920 թվականին գլխավորել է Բաուհաուզ դպրոցի խեցեգործության գեղարվեստական բաժինը։ Այստեղ Լիոնել Ֆեյնինգերի հետ ծանոթությունից հետո սկսել է զբաղվել քսիլոգրաֆիայով և փայտագրությամբ։

1925 թվականի սեպտեմբերի 15-ից Մարքսը քանդակագործություն է դասավանդել Հալլեի դիզայնի և արվեստի ավագ դրպոցում (Գիբիհենշտեյնի ամրոց)։ Այս շրջանում իրականացրել է մի քանի աշխատանքային ուղևորություն դեպի Փարիզ, Իտալիա և Հունաստան։ Այնտեղ 1928 թվականին Գիբիհենշտեյնբրյուկի կամուրջի համար աշխատանքի ժամանակ ստեղծել է կովի և ձիու քանդակների զույգը։ Միևնույն թվականին արժանացել է Վիլլա-Ռոմանի մրցանակի և դարձել է Հալլեի ավագ դպրոցի ռեկտոր։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո 1933 թվականին Մարքսին հեռացրել են իր կողմից ղեկավարվող դպրոցից (դրանից առաջ Մարքսը դեմ է արտահայտվել նացիստների կողմից իր կոլեգաների և ուսանողների աքսորմանը) և նա տեղափոխվել է Մեկլենբուրգ՝ Արենսհոպ։ 1936 թվականից սկսած ապրել և աշխատել է Բեռլինում։

1937 թվականին նացիստները բռնագրավել են քանդակագործի գերմանական թանգարաններում և հավաքածուներում գտնվող 86 աշխատանք և դրանցից հինգը ցուցադրել են դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսի ժամանակ։

1945 թվականին Մարքսը հրավիրվել է Համբուրգի արվեստի հողային դպրոց, իսկ 1950 թվականից սկսած Քյոլնում աշխատել է որպես նկարիչ։ 1955 թվականից Մարքսը դարձել է Արվեստի բեռլինյան ակադեմիայի անդամ։ 1970-ական թվականների սկզբին քանդակագործը տեղափոխվել է Այֆել, որտեղ գյուղական վայրում տուն է գնել։ Մահացել է 1981 թվականին՝ հասցնելով մինչ այդ ցուցադրել իր վերջին բրոնզե «Prometheus unter dem Adler» խոշոր աշխատանքը։

Մարքսի մոտիկ ընկերների թվում են եղել մշակույթի և գիտության գործիչներ Էռնստ Բառլախը, Լիոնել Ֆեյնինգերը, Ռիհարդ Շայբեն և Օսկար Շլեմմերը։

Ցուցահանդեսներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին Մարքսը ցուցադրել է իր աշխատանքները Բեռլինի սեցեսիոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է Վենետիկի բիենալեին, ինչպես նաև ժամանակակից արվեստի միջազգային documenta I (1955), II (1959), III (1964) ցուցահանդեսներին Կասելում։ 1954 թվականին մրցանակի է արժանացել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողի արվեստի ոլորտում, իսկ 1955 թվականին՝ Բեռլին քաղաքի արվեստի ոլորտում։

1952 թվականին քանդակագործը դարձել է Pour le Mérite միաբանության ասպետ։

1980 թվականին Մարքսը նկարիչ Մաքս Էռնստի և կոմպոզիտոր Կառլհայնց Շտոքհաուզենի հետ միասին դարձել է Նյու Յորքի արվեստի ակադեմիայի (Academy of Letters) պատվավոր անդամ։

1971 թվականին Բրեմենում բացվել է Գերհարդ Մարքսի տուն-թանգարանը, որն այժմ դարձել է նրա ստեղծագործության ուսումնասիրման կենտրոն և ժամանակակից քանդակագործության թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gerhard Marcks (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Маркс Герхард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118577573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claus Pese: Mehr als nur Kunst. Das Archiv für Bildende Kunst im Germanischen Nationalmuseum, Ostfildern-Ruit 1998 (Kulturgeschichtliche Spaziergänge im Germanischen Nationalmuseum, Bd.2), S.85-86, 115—119.
  • Martina Rudloff (Hrsg.): Gerhard Marcks und Charles Crodel: eine Künstlerfreundschaft. Gerhard-Marcks-Stiftung, Bremen 1992, ISBN 3-924412-16-2
  • Gerhard Marcks: Ausstellungskatalog Plastik Zeichnungen Graphik, Kunstverein Hannover, 1960
  • Gerhard Marcks: Zwischen Bauhaus und Dornburger Atelier. Städt. Museen Jena (Hg.), Jena 2004, ISBN 3-930128-65-9
  • Adolf Rieth: Gerhard Marcks, Aurel Bongers, Recklinghausen 1959
  • Volker G. Probst: Gerhard Marcks — Gedanken zum Werk. Festschrift zum 90. Geburtstag, Marco Bonn-Paris, 1979.
  • Martina Rudloff — Eduard Hindelang, Hans Purrmann — Gerhard Marcks. Eine Künstlerfreundschaft in Briefen. Museum Langenargen am Bodensee — Gerhard-Marcks Stiftung Brehmen 1986. Erschienen aus Anlaß des 10-jährigen Bestehens des Museums Langenargen. Jahresgabe 1986 für den Freundeskreis des Gerhard Marcks-Hauses e. V.
  • Hrsg. Jens Semrau: Durchs dunkle Deutschland — Gerhard Marcks- Briefwechsel 1933 bis 1980. Seemann, Leipzig 1995, ISBN 3-363-00645-4
  • Burg Giebichenstein: Die Hallesche Kunstschule von den Anfängen bis zur Gegenwart. Ausstellungskatalog Staatliche Galerie Moritzburg Halle/Badisches Landesmuseum Karlsruhe 1993
  • Wilhelm Nauhaus: Die Burg Giebichenstein. Geschichte einer deutschen Kunstschule 1915—1933. Seemann, Leipzig 1981 (Neuauflage Leipzig 1992), ISBN 3-363-00539-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերհարդ Մարքս» հոդվածին։