Գիլ Շվեդ | |
---|---|
Ծնվել է | 1968 |
Ծննդավայր | Երուսաղեմ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան և Hebrew University Secondary School? |
Մասնագիտություն | ծրագրավորող, գործարար և գործարանատեր |
Պարգևներ և մրցանակներ |
Գիլ Շվեդ (եբրայերեն՝ גיל שויד, 1968, Երուսաղեմ, Իսրայել[1][2][3][4]), իսրայելցի ինժեներ-ծրագրավորող, գյուտարար և գործարար[5]։ Check Point Software Technologies Ltd-ի (Իսրայելի խոշորագույն տեխնոլոգիական և կիբերանվտանգության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը) համահիմնադիր և գլխավոր տնօրեն[6][7]։
Շվեդը ծնվել է 1968 թվականին Երուսաղեմում։ Սկսել է ծրագրավորմամբ զբաղվել 13 տարեկանում, իսկ երկու տարի անց, երբ դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, սկսել ինֆորմատիկա ուսումնասիրել Երուսաղեմի հրեական համալսարանում[7]։
Բանակում ծառայութան ժամանակ մտել է 8200 հետախուզական կորպուսի ստորաբաժանում[8]։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Շվեդը միացել է Իսրայելի Optrotech (ներկայումս՝ Orbotech) սթարթափ-ընկերությանը, որտեղ աշխատել է որպես ծրագրավորող։
1993 թվականին Շվեդն իր բանակային ընկեր Շլոմ Կրամերի և Մարիուս Նահթի հետ, որի հետ նա աշխատել է Optrotech-ում, հիմնադրել է Check Point-ը[7]։
Նույն թվականին Շվեդը ստեղծել և արտոնագրել է Stateful Packet Inspection-ը[9], որը հիմք է ծառայել հայտնի FireWall-1-ի առաջին տարբերակի համար, որը թողարկվել է 1994 թվականին[10]։ Stateful Inspection-ը մինչ օրս լայնորեն օգտագործվում է ցանցային բրանդմաուերներում[11]։
Շվեդը Check Point-ի գլխավոր տնօրենն ու տնօրենն է։ Ավելի վաղ նա զբաղեցրել Է Check Point-ի նախագահի և վարչության նախագահի պաշտոնը[12]։ 2018 թվականի դրությամբ Շվեդը Checkpoint-ի առաջատար բաժնետերն էր, որին պատկանել է ընկերության բաժնետոմսերի 19,1 %-ը՝ 3,4 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Check Point-ում մեծությամբ երկրորդ բաժնետերը հանդիսանում է Ամերիկյան Massachusetts Financial Services Company ներդրումային ընկերությունը, որի բաժնետոմսերի 7,7 %-ը տվյալ պահին գնահատվում է 1,3 մլրդ դոլար[13]։
Շվեդը և Check Point-ը ընդգծում են կիբեռանվտանգության «հինգերորդ սերունդը»՝ լուծելով այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են այնպիսի խոցելիության հետևում, ինչպիսիք են 2017 թվականի WannaCry-ի և NotPetya-ի անվտանգության խախտումները[2][14]։ Նա հայտարարել է, որ կորպորատիվ ձեռնարկությունները «երկու սերունդ հետ են մնում» անվտանգության իրենց հայացքներով և նկարագրում է ճյուղը որպես «ճկվածքի կետ»[3][4]։
Ներկայումս նա Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների երիտասարդական խորհրդի նախագահ է։ Նա նաև «Եղոլոտ» ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է, որը հիմնադրել է Ռաշի հիմնադրամը։
2002 թվականին Շվեդը հայտնվել է «Forbes» ամսագրի շապիկին։
Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների իր անհատական ձեռքբերումների և ճյուղում ներդրումների համար, այդ թվում՝ 2005 թվականի հունիսին Տեխնիոնի պատվավոր դոկտորի կոչման[15]։
World Economic Forum 's Global Leader for Tomorrow-ը նույնպես ճանաչել է նրան որպես աշխարհի 100 լավագույն երիտասարդ առաջնորդներից մեկը՝ շնորհիվ պետական գործերին իր նվիրվածության և անմիջական մասնագիտական շահերի շրջանակներից դուրս գտնվող ոլորտներում առաջնորդության։ Բացի այդ, Շվեդը արժանացել է Ձեռքբերումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակին՝ բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ներդրման համար[16]։
Շվեդը ստացել է Check Point Software Technologies անունով «Իսրայելա-ամերիկյան առևտրի պալատ»-ի մրցանակը՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական ունակություններ և գերազանցություն ցուցադրող ընկերությունների համար։
2010 թվականին Ernst & Young-ը Շվեդին ճանաչել է Իսրայելում տարվա ձեռնարկատեր[17]։
Globes-ը 2004 թվականին Շվեդին անվանել է իր «Տարվա մարդը»[8]։ 2017 թվականի սեպտեմբերին Շվեդը TheMarker Magazine-ի ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[18]։
2018 թվականին Շվեդը դարձել է տեխնոլոգիաների բնագավառում պատմության մեջ առաջին Իսրայելի մրցանակի դափնեկիրը[16][19][20]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)