Գիլուխիպա | |
---|---|
Ծնվել է | Մ.թ.ա. 1390-ականներ |
Ծննդավայր | Միտաննի |
Մահացել է | մ.թ.ա. 14-րդ դար |
Մահվան վայր | Եգիպտոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ամենհոտեպ III[1] |
Ծնողներ | հայր՝ Շուտարնա II |
Գիլուխիպա (անգլ.՝ Gilukhipa, խուռիերեն՝ Կիլու- Հեպա, եգիպտերեն՝ Կիրգիպա, Մ.թ.ա. 1390-ականներ, Միտաննի - մ.թ.ա. 14-րդ դար, Եգիպտոս), Միտաննիի արքա Շուտառնա II-ի դուստր, որը հանդիսացել է հաջորդ արքա Տուշրատտայի քույրը։
Գիլուխիպաը հիերոգլիֆներում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Կիրգիպա (kyrgypɜ) «Արևի աստվածուհի Հեպան է իմ ուժը» |
Քաղաքական նպատակներով Գիլուխիպային ուղարկել են Եգիպտոս՝ փարավոն Ամենհոտեպ III-ի հետ ամուսնանալու։ Ամուսնությունը տեղի է ունեցել փարավոնի գահակալության տասներորդ տարում, մ․թ․ա․ մոտավորապես 1378–1376 թվականներին, որի առիթով փարավոնը պատվիրել է հուշաքարերի շարք թողարկել։ 200-ից ավելի հուշաքարերը հայտնաբերվել են մեծ աշխարհագրական տարածքում՝ սկսած Սիրիայից (Ռաս Շամրա) մինչև Նուբիայի Սոլեբ քաղաքը[3]։ Հինգ հուշաքարեր վկայում են, որ արքայադուստր Գիլուխեպան Միտաննից ժամանել է Եգիպտոս 317 կանանցից բաղկացած շքախմբի հետ։ Նա առաջինն էր օտարերկրացի բազմաթիվ արքայադուստրերից, ովքեր հայտնվել են փարավոնի կանանոցում[4]։
Գիլուխիպան հայտնի է եղել որպես «փարավոնի երկրորդական կին», քանի որ Տիյան զբաղեցնում էր Ամենհոտեպ III-ի մեծ թագուհու տիտղոսը։
Քսանվեց տարի անց Գիլուխիպայի եղբոր տասնհինգամյա դուստրը՝ Տադուխիպան նույնպես ամուսնացել է Ամենհոտեպ III-ի հետ։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց փարավոնը վախճանվել է և Տադուխիպան հավանաբար ի վերջո ամուսնացել է հաջորդ փարավոն Էխնաթոնի հետ։
|