Գիհի բազմապտուղ | |
![]() Գիհի բազմապտուղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) |
Վերնատեսակ | 'Sabina' |
Տեսակ | Գիհի բազմապտուղ (J. polycarpos) |
Միջազգային անվանում | |
Juniperus polycarpos |
Գիհի բազմապտուղ (լատին․՝ Juniperus polycarpos), մինչև 10-12 մ բարձրությամբ, կոնուսաձև կամ բրգաձև սաղարթով, երկտուն, անեմոիլ, լուսասեր չորադիմացկուն ծառ է։
Ունի ուղղահայաց տարածման լայն ամպլիտուդա՝ 600-2400 մ բարձրությունները։ Էկոլոգիապես չափազանց ճկուն է։ Աչքի է ընկնում բարձր չորադիմացկունությամ, սակայն համեմատաբար բարենպաստ հողային պայմաններում կազմակերպում է ավելի բարձր լրիվության և բոնիտետի ծառուտներ։ Դանդաղաճ է, ծառերը 5-5.5 մ բարձրության հասնում են 120-130 տարեկան հասակում։ Ծառուտներում կցվածությունը 0.2-0.4 է, հազվադեպ՝ 0.5-0.6։ Ծառակազմում հանդիպում են վրացական թխկին, ուռատերև տանձենին, ֆենցլի նշենին, մերկատերև փռշնին, բթատերև պիստակենին, իսկ ենթանտառում՝ վրացական ցախակեռասը, թփային հասմիկը, ալեհեր բալենին, պալլասի դժնիկը և այլն։ Բազմապտուղ գիհին հատելուց հետո այդ տարածությունները որպես կանոն զբաղեցնում են բացառիկ չորադիմացկուն ցածրաճ թփերն ու բարձիկանման թփիկները՝ գազի և ականթալիմոնի տարբեր տեսակներ, եղջյուրավոր կորնգան և այլն։
Մշակության մեջ գրեթե չի հանդիպում, չնայած օժտված է բարձր գեղազարդությամբ, ֆիտոնցիդությամբ, հետևաբար և, սանիտարա-հիգենիկ նշանակությամբ։ Հեռանկարային է հատկապես հակաէրոզիոն տնկարկների ստեղծման համար։ Բազմանում է սերմերով, որոնք ունեն ցածր ծլունակություն, մեծ մասամբ վնասատուներով բարձր վարակվածության պատճառով։ Սերմերը պահանջում են նախացանքային մշակություն։
Տարածված է Կովկասում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի արգելոցում, Սևանա լճի ավազանում և այլուր։ Հյուսիսային շրջաններում հանդիպում է հազվադեպ՝ միայն Իջևանի տարածաշրջանում։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի բազմապտուղ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի բազմապտուղ» հոդվածին։ |
|