Գիմնոֆոբիա | |
---|---|
Տեսակ | Ֆոբիա |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | Վախ մերկությունից |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն |
Բուժում | Christian naturism? |
Գիմնոֆոբիա, վախ (ֆոբիա) մերկությունից։
Գիմնոֆոբները մերկություն տեսնելու ժամանակ տագնապ են զգում, թեև նրանք կարող են իրենց վախը անտրամաբանական համարել։ Նրանք անհանգստանում են, երբ ինչ-որ մեկին մերկ են տեսնում, կամ երբ իրենց են մերկ տեսնում (կամ երկուսն էլ)։ Վախը կարող է ծագել սեռականության մասին ընդհանուր տագնապից, ինչպես նաև վախից, որ նրանք ֆիզիկապես չեն բավարարում ընդունված չափանիշներին, կամ որ իրենց մերկությունը նրանց դարձնում է լքված և անպաշտպան[1]։
Գիմնոֆոբիան ընդհանուր առմամբ վախն է մերկությունից, սակայն սրանով տառապողների մեծ մասը նշում է, որ իրենց համար ամենաբարդը հասարակության մեջ իրենց վիճակը թաքցնելն է։ Նրանք կարող են, օրինակ, խուսափել ընդհանուր հանդերձարաններից, զուգարաններից, լոգասենյակներից և ծովափերից։ Այնուամենայիվ, այս վիճակը կարելի է անվանել տագնապային խանգարում, եթե անհատը չի կարողանում կառավարել իր վախը, կամ երբ այն խանգարում է իր բնականոն կյանքին[2]։
Գիմնոֆոբիայի մասին անդրադարձ կատարվել է ամերիկյան հայտնի «Arrested Development» («Դանդաղեցված զարգացում») սիթքոմում[3][4][5][6][7]։
Գիմնոֆոբիա եզրույթը ծագում է հունարեն γυμνός - gumnos, «մերկ»[8] և φόβος - phobos, «վախ» բառերից[9]։ Ֆոբիան, որը զգալիորեն համընկնում է գիմնոֆոբիայի հետ, կոչվում է դիսհաբիլիոֆոբիա, որը ուրիշների մոտ հանվելու վախն է[10]։