Գիյոմ Սիզերոն

Գիյոմ Սիզերոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 12, 1994(1994-11-12)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Montbrison
Հասակ՝185 սանտիմետր
Քաշ՝82 կիլոգրամ[2]

Գիյոմ Սիզերոն (ֆր.՝ Guillaume Cizero, նոյեմբերի 12, 1994(1994-11-12)[1], Montbrison), ֆրանսիացի գեղասահորդ, ով սառույցի վրա պարերում հանդես է գալիս Գաբրիելա Պապադակիսի հետ։ 2018 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2015 և 2016 թվականների աշխարհի կրկնակի չեմպիոն, 2015-2018 թվականների Եվրոպայի քառակի չեմպիոն, 2017 թվականի Գրան-պրի եզրափակչի հաղթող։ Ֆրանսիայի քառակի չեմպիոն (2015-2018)։

2018 թվականի փետրվարի 23-ի դրությամբ Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշային տվյալներով զույգը զբաղեցնում է 2-րդ տեղը[3]։

Գիյոմը 2008 թվականին դարձավ Գաբրիելա Պապադակիսի զույգը։ Երկար ժամանակ նրանք մարզվում էին Գաբրիելայի մոր` Կատերինա Պապադակիսի մոտ։ Զույգը չորս անգամ մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը և նրանց ամենաբարձր ձեռքբերումը այդ մրցաշարում եղել է 2-րդ տեղը 2013 թվականին։ Նրանք երկրորդն էին նաև պատանեկան Գրան-պրիի եզրափակչում, 2012 թվականին Սոչիում` դրանից առաջ հաղթելով երկու էտապում։

2013 թվականի աշնանից զույգը սկսեց հանդես գալ մեծահասակների մրցումներում։ 2014 թվականի Ֆրանսիայի առաջնությունում դարձան արծաթե մրցանակակիր` միաժամանակ գերազանցելով իրենց նվաճումները։ Եվրոպայի առաջնությունում ընդգրկվում են հավաքականի կազմում այն բանից հետո, երբ առաջնությունից հանեցին ֆրանսիական հավաքականի առաջատար Նատալի Պեշալային և Ֆաբիան Բուրզային[4]։ Սակայն նրանք չեն կարողանում հաղթահարել առաջնությունում առաջին ելույթի հուզմունքը և հայտնվում աղյուսակի միջնամասում։ Զույգը ընդգրկվում է Սոչիի օլիմպիական խաղերի պահուստային թիմի կազմում։ Ֆրանսիական ֆեդերացիան Սոչիի օլիմպիադայից հետո մարտին զույգին ուղարկեց Ճապոնիայի աշխարհի առաջնություն։ Սպորտսմենները այստեղ հանդես եկան ավելի լավ, քան եվրոպական մրցաշարում։

Հաղթանակների ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակահատվածների միջակայքում զույգը փոխեց մարզիչներին և պարարվեստի ղեկավարին և տեղափոխվեց Կանադա։ Հետօլիմպիական ժամանակաշրջանը զույգը սկսեց Կանադայի մրցաշարում[5]։ Նվաճեցին առաջին տեղը և բարելավեցին իրենց ցուցանիշները ազատ պարաձևում և ընդհանուր հաշվարկում[6]։ Զույգին գլխավոր անակնկալը սպասում էր մեկ ամիս անց Շանհայի Գրան-պրի փուլում։ Կարճ պարաձևում գեղասահորդները բարելավեցին իրենց նվաճումները, զբաղեցնելով երրորդ տեղը։ Հաջորդ օրն ազատ պարը գեղեցիկ ձևով ցուցադրվեց և գեղասահորդները զգալիորեն գերազանցեցին իրենց նախկին ցուցանիշները և հավաքած միավորներով զբաղեցրին առաջին տեղը, առաջ անցնելով աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ իտալացիներ Աննա Կապպելինին և Լուկա Լանոտեին[7]։ Այսպիսով Պապադակիս/Սիզերոնը պահեստայինից անմիջապես դարձավ առաջատար։ Գրան-պրիի տնային փուլում զույգը հերթական անգամ բարձրացրեց իր ցուցանիշները երկու ձևերում և զբաղեցրեց առաջին տեղը[8]։ Դա հնարավորություն տվեց նրանց առանց որևէ դժվարության դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ, որտեղ նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ[9]։ Շուտով նրանք առաջին անգամ շահեցին ֆրանսիական առաջնությունում։ 2015 թվականի հունվարին զույգը հաղթեց Ստոկհոլմի Եվրոպայի առաջնությունում և 2015 թվականի Շանհայի աշխարհի առաջնությունում, որտեղ սպորտսմենները գերազանց հանդես եկան ծրագրերի երկու ձևերում և նվաճեցին ոսկե մեդալներ[10]։ Ապրիլի կեսերին Ճապոնիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնության մեկնարկային եզրափակիչ փուլում զույգը հաջողությամբ հանդես եկավ երկու մարզաձևերի ծրագրում[11][12]։

2015 թվականի ամռանը մարզումների ժամանակ գեղասահորդուհին ուժեղ ուղեղի ցնցում ստացավ և հոսպիտալացվեց[13]։ 2015 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարվեց, որ զույգը բաց կթողնի գեղասահքի Գրան-պրի մրցափուլը։ Սակայն դրանից հետո սպորտսմենները վստահորեն հաղթեցին 2016 թվականի երկրի առաջնությունում[14]։ Մեկ ամիս անց Բրատիսլավայում կայացած եվրոպական առաջնությունում գեղասահորդները շատ լավ հանդես եկան։ Զույգը կարճ ծրագրից հետո ընթանում էր երկրորդ տեղում, սակայն ազատ ծրագրից հետո նրանք կարողացան տեղաշարժվել առաջին տեղը և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոններ[15]։ Ապրիլի սկզբին Բոստոնում կայացած աշխարհի առաջնությունում ֆրանսիացի գեղասահորդները դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ, բարելավելով իրենց նախկին սպորտային նվաճումները` կարճ ծրագրում սահմանելով աշխարհի ռեկորդ։

Սիզերոնը 2018 թվականի Գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ պարում հանդես գալուց առաջ: Զույգի մարզիչներ` Մարի-Ֆրանս Դյուբրեյ և Ռ. Խագենհաուեր

Նոյեմբերի կեսերին ֆրանսիացի գեղասահորդները սկսեցին նախաօլիմպիական մրցաշարը, հանդես գալով Փարիզի Գրան-պրի փուլում, որտեղ Trophée de France մրցաշարում նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը, բարելավելով իրենց նախկին նվաճումները կարճ պարաձևում[16]։ Նոյեմբերի վերջերին Սապպորոյում նրանք հանդես եկան Գրան պրիի եզրափակիչ փուլում, վստահորեն գրավելով երկրորդ տեղը[17]։ Դա հնարավորություն տվեց նրանց դուրս գալ Մարսելում անցկացվող Գրան-պրիի եզրափակիչ և համառ պայքարում զբաղեցնել երկրորդ տեղը[18]։ Դեկտեմբերի կեսերին զույգը մասնակցեց Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող հերթական առաջնությանը, որտեղ նրանք հերթական անգամ նվաճեցին ոսկե մեդալներ[19]։ Հունվարի վերջերին ֆրանսիացի սպորտսմենները հանդես եկան Օստրավում, եվրոպայի առաջնությունում։ Կարճ ծրագրից հետո նրանք զբաղեցնում էին երրորդ տեղը, սակայն ազատ ծրագրից հետո զբաղեցրին առաջին տեղը դառնալով չեմպիոններ[20]։

Օլիմպիական մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական մրցաշրջանը ֆրանսիացի զույգը սկսեց հոկտեմբերի սկզբին, Էսպոյում, Ֆինլանդիայում, որտեղ նրանք հաղթեցին[21]։ Նոյեմբերի սկզբին զույգը հանդես եկավ Գրան պրիի Պեկինի չինական փուլում, որտեղ նրանք ազատ պարաձևում և ընդհանուր հաշվարկով եզրափակեցին ռեկորդներով, նվաճելով ոսկե մեդալներ[22]։ Նոյեմբերի կեսերին սպորտսմենները հանդես եկան Գրան-պրիի տնային փուլում, որտեղ վստահորեն նորից նվաճեցին ոսկե մեդալներ[23]։

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիները նորից մրցակցությունից դուրս էին և վստահորեն հաղթեցին։ Կարճ պարաձևում իրենց համաշխարհային ռեկորդը չգերազանցեցին, բայց ազատ ձևում կարողացան բարելավել իրենց նախկին նվաճումները։ Զույգը հավաքեց 121,87 միավոր, գերազանցելով համաշխարհային ռեկորդները, ինչպես ազատ պարաձևում, այնպես էլ միավորների ընդհանուր հաշվարկում (203,16)[24]։

(Պապադակիսի հետ)

Մրցաշրջան Կարճ պար Ազատ պար Ցուցադրական
2014-2015
  • Пасодобль: Escobilla
    Christina Hoyos
  • Ֆլամենկո։ Farruca
    Christina Hoyos

Ադաջիո № 23 համերգից
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

2013-2014
  • Iron
    Woodkid
  • Run Boy Run
    Woodkid
  • Brotsjor
    Olafur Arnalds
2012-2013
  • Minnie the Moocher
  • The Dirty Boogie
2011-2012
  • Mondo Bongo
    Ջո Ստրամեր & The Mescaleros
  • Oye Como Va
    Սելիա Կրուս
  • Je dois m’en aller
    Niagara
2010-2011

C'était Salement Romantique
Coeur de Pirate

  • A Fuego Lento
    Հորացիո Սալգան
  • Rapsodia de Anabal
    Խոսե Լիբատելա

Սպորտային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015/2016 Մրցաշրջանից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթ/Մրցաշրջան 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Աշխարհի առաջնություն 2
Եվրոպայի առաջնություն 1 1
Գրան պրի եզրափակիչ 2 1
Trophée de France 1 1
NHK Trophy 2
Cup of China 1
Finlandia Trophy 1
Ֆրանսիայի առաջնություն 1 1

Մինչև 2016/2017 Մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթ 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 15 1 1
Գրան պրի եզրափակիչ 3
Աշխարհի թիմային առաջնություն 6
Cup of China 1
Rostelecom Cup 7
Trophée Eric Bompard 5 1
Ֆրանսիայի առաջնություն 2 1 1
Նիսի միջազգային գավաթ 1
Autumn Classic International 1
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն 22 12 5 2
Աշխարհի պատանեկան առաջնություն 4 1 1
Գեղասահքի պատանեկան գրան պրի եզրափակիչ 2
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Էստոնիա 4
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Լեհաստան 4
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, ԱՄՆ 15
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Ֆրանսիա 4 1
Գրան պրի փուլեր պատանիների շրջանում, Ավստրիա 3 1
Int. Trophy of Lyon Lyon 1J
Santa Claus Cup 3N

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. Olympedia — 2006.
  3. ISU World Standings for Figure Skating and Ice Dance
  4. «Пешала и Бурза снялись с чемпионата Европы». FFSG (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  5. «Гийом Сизерон: «Новые тренеры и новая хореография вдохновили нас на прогресс»». Golden Skate (ռուսերեն). Sports.ru. 2015 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  6. Чернов, Александр (2014 թ․ հոկտեմբերի 16). «Autumn Classic International. Танцы на льду. Пападакис – Сизерон одержали победу». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  7. «Елена Ильиных и Руслан Жиганшин – четвёртые среди танцоров на Cup of China». «Весь спорт». 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  8. «Французы Пападакис и Цицерон – победители домашнего этапа Гран-при в танцах». «Весь спорт». 2014 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  9. «Елена Ильиных: сегодняшним прокатом очень довольны». «Весь спорт». 2014 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  10. «Александра Степанова и Иван Букин – бронзовые призёры чемпионата Европы среди танцоров». «Весь спорт». 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  11. VitaVictoria (2015 թ․ ապրիլի 16). «Командный чемпионат мира. Танцы на льду. Уивер – Поже лидируют после короткого танца, Ильиных – Жиганшин – 4-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  12. Александрова, Мария (2015 թ․ ապրիլի 17). «Командный чемпионат мира. Пападакис – Сизерон выиграли произвольный танец, Уивер – Поже – 2-е, Ильиных – Жиганшин – 4-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  13. Кулиничева, Екатерина (2015 թ․ սեպտեմբերի 14). «Танцы в городе Сочи». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  14. Просто так! (2015 թ․ դեկտեմբերի 19). «Чемпионат Франции. Танцы на льду. Пападакис и Сизерон одержали победу». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  15. Селенкова, Мария (2016 թ․ ապրիլի 1). «Чемпионат мира. Пападакис и Сизерон победили, Майя и Алекс Шибутани – 2-е, Синицина и Кацалапов – 9-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  16. Селенкова, Мария (2016 թ․ նոյեմբերի 12). «Trophée de France. Танцы на льду. Пападакис – Сизерон победили, Ильиных – Жиганшин – 4-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  17. Чернов, Александр (2016 թ․ նոյեմբերի 27). «NHK Trophy. Танцы на льду. Виртью и Моир победили с мировым рекордом, Синицина и Кацалапов – 5-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  18. Пилясов, Антон (2016 թ․ դեկտեմբերի 10). «Финал Гран-при. Танцы на льду. Виртью и Моир победили с мировым рекордом, Боброва и Соловьев – 4-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  19. Чернов, Александр (2016 թ․ դեկտեմբերի 17). «Чемпионат Франции. Танцы на льду. Пападакис – Сизерон одержали победу, набрав 202,63 балла». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  20. Селенкова, Мария (2017 թ․ հունվարի 28). «Чемпионат Европы. Пападакис и Сизерон выиграли, Боброва и Соловьев – 3-и, Синицина и Кацалапов – 10-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  21. Селенкова, Мария (2017 թ․ հոկտեմբերի 8). «Finlandia Trophy. Танцы на льду. Пападакис и Сизерон выиграли, Степанова и Букин – 2-е, Попова и Мозгов – 5-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  22. Селенкова, Мария (2017 թ․ նոյեմբերի 4). «Cup of China. Пападакис и Сизерон победили с мировым рекордом, Боброва и Соловьев – 3-и, Загорски и Гурейро – 4-е». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  23. Пилясов, Антон (2017 թ․ նոյեմբերի 18). «Trophée de France. Танцы на льду. Пападакис и Сизерон победили с мировым рекордом, Степанова и Букин – 3-и». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  24. «Пападакис и Сизерон установили два мировых рекорда на чемпионате Европы». РИА-Спорт. 2018 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Սիզերոն» հոդվածին։