Գինես գարեջրի թանգարան, (անգլGuinness Storehouse), Իռլանդիայիմայրաքաղաքի ամենակուլտային տեսարժան վայրերից մեկն է։ Երկրի անվճար ատրակցիոններից այն ամենաայցելվողն է եղել 2006 թվականին[1]։ 700 000 այցելու տարեկան, նրանց միայն 5 %-ը` իռլանդացիներ[2]։ Թանգարանը կառուցվել է 1904 թվականին[3]։ «Գարեջրի գործարան Սուրբ Ջեյմսի դարպասի մոտ»` այսպիսին է թանգարանի պաշտոնական անվանումը[4]։ Թանգարանը տեղակայված է յոթհարկանի աղյուսե շենքում, որն ի սկզբանե օգտագործվում էր խմորման համար։ Թանգարանում կան «Գրավիտացիա» բար, հուշանվերների կրպակ, որտեղ կարելի է ձեռք բերել գարեջրի լցոնով քաղցրավենիք։ Ցուցահանդեսային սրահների թեմաների մեջ են ապրանքանիշի պատմությունը, ավանդույթները, գարեջրի պատրաստման եղանակները և նրա տարածման ուղիները։ Կա նաև սրահ, որտեղ ցուցադրվում են ալկոհոլի վնասի մասին նյութեր, գովազդի և գարեջրի տակառների հավաքածու, բաժանմունք՝ այցելուների գրառումների համար։ Շենքի տանիքին կա դիտահրապարակ, որտեղից կարելի է հիանալ Դուբլինի[4] համայնապատկերով, և որտեղ բոլորին առաջարկում են մեկ պինտ անվճար գործարանային գարեջուր[5]։ Կենտրոնը բացվել է 2000 թվականին։ 2003 թվականին անց է կացվել «Discover the vital world» քարոզարշավ[6]։ Թանգարանի ատրիումը կատարված է մի պինտանոց գարեջրի գավաթի ձևով, որը տեսականորեն կարող է տանել 14,3 մլն. պինտ գարեջուր[7]։
Թանգարանն ունեցել է նախորդ` Guinness Hophouse, որն արդյունքում համարվեց ոչ այնքան ժամանակակից[6]:
«Գինես» գարեջրի թանգարանի շենքը հանդիսանում է Դուբլինի ամենաբարձր կառույցը[4]:
↑Марк Гриффитс Изнутри: ирландский дух // Guinness есть Guinness. Красочная история черно-белого бренда = Guinness is Guinness. The colourful story of a black and white brand. — М.: ЗАО «Олимп-Бизнес», 2008. — С. 132. — 240 с. — (Истории знаменитых брендов). — ISBN 9785969300873
↑«FAQ» (անգլերեն) — Официальный сайт GUINNESS STOREHOUSE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
↑Марк Гриффитс Стиль: Думать, как Guinness // Guinness есть Guinness. Красочная история черно-белого бренда = Guinness is Guinness. The colourful story of a black and white brand. — М.: ЗАО «Олимп-Бизнес», 2008. — С. 201—205. — 240 с. — (Истории знаменитых брендов). — ISBN 9785969300873