Գիորգի Լացաբիձե | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | վրաց.՝ გიორგი ლაცაბიძე |
Ծնվել է | ապրիլի 15, 1978[1] (46 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Ազուսա Փասիֆիք համալսարան |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց, Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան և Մոցարտեում |
Կայք | giorgilatso.com |
![]() |
Գիորգի Լացաբիձե (վրաց.՝ გიორგი ლაცაბიძე, ապրիլի 15, 1978[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացա-ամերիկյան դաշնակահար, վիրտուոզ, կոմպոզիտոր և երաժշտական արվեստի դոկտոր։ Նա հանդիսանում է ամենաերիտասարդ այն դաշնակահարներից, ով հանդես եկավ և ձայնագրվեց Ֆրեդերիկ Շոպենի 24 և Ֆերենց Լիստի 12 համերգային էտյուդներով։
Գիորգին ծնվել է Հերակլ Լացաբիձեի և Մեդի Լացաբիձեի ընտանիքում։ Ո՛չ հայրը, ո՛չ մայրը չեն եղել երաժիշտ։ Նա 3 տարեկանից լսողությամբ նվագել է դաշնամուր, իսկ 5 տարեկանից ստեղծել է իր երաժշտական ստեղծագործությունները։ 2003 թվականին ավարտել է Թբիլիսյան կոնսերվատորիան, հետո՝ Հանովերյան երաժշտական բարձրագույն դպրոցը։ 2010 թվականին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտը Լոս-Անջելելեսում։ Նրա՝ Շոպենից 24 կատարումների համար վրացական երաժշտական քննադատ Գլուբատ Տորադձեն գրել է. «Նա ցույց տվեց գեղարվեստական վարպետության բարձր մակարդակ»։ Նրա այդ շրջանի ձայնագրությունների մեջ առանձնանում են Ռախմանինովի Երրորդ կոնցերտը և Չայկովսկու Առաջին կոնցերտը։ Նա հանդես է եկել խոշոր փառատոնային հարթակներում՝ Զալցբուրգում, Վիեննայում, Բեռլինում, Ֆլորենցիայում, Լիսաբոնում, Պեկինում։ Նրա ելույթները ԱՄՆ-ում և այլ երկրներում հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ 2012 թվականին Լացոն հրավեր է ստանում Պապ Բենեդիկտ XVI-ից այցելել ռեզեդինցիայի Վատիկանում, նաև կատարելու Մոցարտի 21-րդ կոնցերտը Վիեննայի ֆիլհարմոնիայի նվագախմբում՝ Հռոմում։ 2013 թվականին նա հրավիրվել է Արքայադուստր Մարիայի կողմից գնալու Վիեննա։
Լացոյի կատարումների հիմքում են Սկարլատտիի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Լիստի, Դեբյուսիի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շուբերտի և ուրիշների ստեղծագործությունները։
Лацабидзе Официальный сайт (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Լացաբիձե» հոդվածին։ |
|