Գիվեոն | |
---|---|
Գիվեոնը 2020 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Giveon Dezmann Evans |
Ի ծնե անուն | Giveon Dezmann Evans[1] |
Ծնվել է | փետրվարի 21, 1995 (29 տարեկան) Long Beach, California, U.S. |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B[2] |
Մասնագիտություն |
|
Գործունեություն | 2018–present |
Լեյբլ |
|
Կրթություն | Long Beach Polytechnic High School? |
Կայք | giveonofficial.com |
Գիվեոն Դեզման Էվանս (անգլ.՝ Giveon Dezmann Evans, հայտնի է որպես ուղղակի Գիվեոն (/ˈɡɪviən/)[3], փետրվարի 21, 1995)[4], ամերիկացի R&B երգիչ. Նա համբավ է ձեռք բերել՝ Դրեյքի հետ համագործակցելով իրենց 2020 թվականի «Chicago Freestyle» սինգլի վրա։ Նույն թվականին Գիվեոնը թողարկել է «Take Time» և «When it's All Said and Done» մինի ալբոմները, որոնցից առաջինը առաջադրվել է Գրեմմիի լավագույն R&B ալբոմ անվանակարգում, իսկ երկրորդը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն R&B ալբոմների ցանկի լավագույն տասնյակում։ Նա թողարկել է «Heartbreak Anniversary»-ը որպես «Take Time» ալբոմի երկրորդ սինգլ, որը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն 40-յակում և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է որպես պլատինե։ 2021 թվականին Գիվեոնը Դենիել Սեզարի հետ ձայնագրել է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլը, որը դեբյուտ է կատարել Billboard Global 200 և US Billboard Hot 100 հիթ-շքերթներում։ 2022 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Give or Take»։
Գիվեոն Դեզման Էվանսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 21-ին Լոս Անջելես շրջանում[4] (հավանաբար, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում)[5][6]։ Նա և իր երկու եղբայրները մեծացել են միայնակ մոր հետ։ Նա երիտասարդ տարիքում հասկացել է երաժշտության հանդեպ իր կիրքը՝ հաճախ երգելով ծննդյան երեկույթներին։ Գիվեոնը հավատում է, որ իր մայրը դրդել է իրեն ուսումնասիրելու երաժշտության հանդեպ ունեցած այս վաղ սերը և պաշտպանելու իրեն ու իր եղբայրներին ավազակախմբերի մշակույթի ճնշումներից և աղքատությունից[7]։ Նա սովորել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցում[8], և 18 տարեկան հասակում երաժշտական կրթական ծրագիր է անցել Գրեմմի թանգարանում, որտեղ սիրահարվել է Ֆրենկ Սինատրային, որի ձայնը ոգեշնչել է դեռահասին[2][9]։ Գիվեոնը լսում էր R&B և soul երաժշտություն, ինչպես նաև շատ ոգեշնչված էր Դրեյքից։ Գիվեոնը սիրահարվել է Բարրի Ուայթի և Ֆրենկ Սինատրայի երաժշտությանը Recording academy-ի ծրագրի շնորհիվ, որտեղ երեխաները ծանոթանում էին երաժշտության պատմությանը։ Գիվեւնը ոգեշնչված էր 1960-ականների ջազից և ցանկանում էր արդիականացնել իր լսածը[10]։
2018 թվականի օգոստոսին Գիվեոնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Garden Kisses»[11]։ Դրանից անմիջապես հետո նրան հայտնաբերել է կանադացի պրոդյուսեր Սևն Թոմասը, որը երգը գտել է SoundCloud-ի պատահական երգացանկում, իսկ ավելի ուշ պայմանագիր է կնքել Գիվեոնի և Not So Fast ձայնագրման լեյբլի ու Epic Records-ի միջև[12]։ Պայմանագիրը կնքելուց հետո Գիվեոնը սկսել է կատարել իր օրիգինալ երգերը տարբեր համերգների ընթացքում, ներառյալ «Like I Want You»-ը, նախքան դրանք պրոֆեսիոնալ կերպով ձայնագրելը։ 2019 թվականի նոյեմբերին նա թողարկել է «Like I Want You» սինգլը՝ Սնոհ Ալեգրայի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցող «Ugh, a mini tour again» շրջագայության բացման ելույթ ունենալուց անմիջապես առաջ[13][14][15]։
2019 թվականին Գիվեոնը հյուրախաղերով հանդես է եկել Սնոհ Ալեգրայի հետ, որտեղ Գիվեոնը հաճախ հանդես էր գալիս ֆրիսթայլ ելույթներով, քանի որ այն ժամանակ թողարկել էր ընդամենը երկու երգ։ Գիվեոնի մենեջերը իր Չիկագոյի ֆրիսթայլ ելույթը ուղարկել է Դրեյքին։ Դա հանգեցրել է նրանց համագործակցությանը՝ «Chicago Freestyle»․ ահա թե ինչպես է սինգլը ստացել իր անունը[10]։ 2020 թվականի փետրվարին Էվանսը ձայնագրել է Դրեյքի հետ «Chicago Freestyle» սինգլը, որն այդ ժամանակ վերբեռնվել է միայն SoundCloud-ում և YouTube-ում[16]։ 2020 թվականի մարտին Էվանսը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Take Time»-ը, որի գործադիր պրոդյուսերն էր Թոմասը[11]։ Մինի ալբոմը գլխավորել Է Billboard-ի Heatseekers ալբոմների հիթ-շքերթը։ «Take Time» ալբոմը նաև ճանաչում է ստացել ժամանակակից երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են «հուզիչ» և «հղկված»[17][18]։ 2020 թվականի մայիսին «Chicago Freestyle»-ը թողարկվել է սթրիմինգի համար Դրեյքի «Dark Lane Demo Tapes»-ի ձայնագրությունների հետ միասին։ Երգը հասել Է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականին՝ դառնալով Գիվեոնի առաջին սինգլը, որը հայտնվել է Billboard հիթ-շեքրթում[19]։ Այն նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Շվեյցարիայի սինգլների լավագույն 40-յակում։ 2020 թվականի սեպտեմբերին Գիվեոնը հայտարարել է իր երկրորդ մինի ալբոմի՝ «When it'՛s All Said and Done»-ի[20] թողարկման մասին, որը բաղկացած էր չորս երգերից և թողարկել իր առաջատար սինգլը՝ «Stuck on You»[21]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվելուց հետո մինի ալբոմը իր դեբյուտը կատարել է Billboard 200-ի 93-րդ հորիզոնականով[22]։ Մեյնսթրիմ ուշադրության արագ աճի արդյունքում, Գիվեոնի «Stuck on You» և «Like I Want You» սինգլները 2020 թվականի վերջին սկսել են հայտնվել Billboard R&B հիթ-շքերթներում, իսկ վերջինս 2020 թվականի դեկտեմբերին հավաստագրվել է որպես ոսկե Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[23]։ Այդ ընթացքում Գիվեոնը ստացել է իր առաջին Գրեմմի անվանակարգը, երբ «Take Time»-ը առաջադրվել է Գրեմմի 2021-ի Լավագույն R&B ալբոմի համար[24][25]։ Նա նաև իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է «Jimmy Kimmel Live!» հեռուստաշոուի ընթացքում՝ կատարելով «Stuck on You» երգը[26][27]։
2021 թվականի փետրվարի 27-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում Գիվեոնը Billboard Hot 100-ում վաստակել է իր երկրորդ և երրորդ հորիզոնականները «Heartbreak Anniversary» և «Like I Want You» երգերով՝ հիթ-շքերթում զբաղեցնելով համապատասխանաբար 74-րդ և 95-րդ հորիզոնականները։ Մարտի 12-ին թողարկել է «When It's All Said and Done... Take Time» ալբոմ-կոմպիլյացիան, որը նրա առաջին երկու մինի ալբոմների համադրություն է, ներառում է նոր երգ՝ «All To Me»-ն[28][29]։ Ընդամենը մեկ շաբաթ անց Գիվեոնը ձայնագրվել է է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլում[30]։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին Epic Records-ը հայտնել է, որ Գիվեոնը ձայնագրել է «Ամստերդամ» ֆիլմի «Time» թրեքը, որի համահեղինակը Դրեյքն է[31]։
Գիվեոնը հայտնի է իր բարիտոնային վոկալով[32]։ Նա ոգեշնչվում է 1960-ական և 1970-ական թվականների ջազ երաժշտությամբ[32]։ Գիվեոնը նշում է, որ Ֆրենկ Սինատրան, Ֆրենկ Օուշենը, Դրեյքը, Ադելը և Սամֆան իր ոգեշնչման մեծագույն աղբյուրն են[33]։
Ստուդիական ալբոմներ
Կազմակերպություն | Տարի | Կատեգորիա | Առաջադրված գործ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
Օսկար | 2023 | Լավագույն երգ | «Time» | Շորթլիստում է | [36] |
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն | 2022 | Լավագույն տղամարդ R&B արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [37] |
BET Awards | 2021 | Լավագույն տղամարդ R&B/Pop արտիստ | Առաջադրված | [38] | |
Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ | ||||
Գրեմմի | 2021 | Լավագույն R&B ալբոմ | Take Time | Առաջադրված | [24] |
2022 | Տարվա ալբոմ | Justice (որպես արտիստ և երգի հեղինակ) | Առաջադրված | [39] | |
Տարվա ձայնագրություն | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Տարվա երգ | Առաջադրված | ||||
Լավագույն R&B ելույթ | Առաջադրված | ||||
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||||
Լավագույն R&B երգ | «Heartbreak Anniversary» | Առաջադրված | |||
MTV Video Music Awards | 2021 | Լավագույն նոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [40] |
Լավագույն համագործակցություն | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Լավագույն փոփ | Հաղթանակ | ||||
Լավագույն մոնտաժ | Առաջադրված | ||||
Ամռան երգ | Առաջադրված | [41] | |||
«Heartbreak Anniversary» | Առաջադրված | ||||
Լավագույն R&B | Առաջադրված | [42] | |||
NAACP Image Awards | 2021 | Նոր ականավոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [43] |
2022 | Արական ականավոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [44] | |
Նշանավոր ալբոմ | When It's All Said and Done... Take Time | Առաջադրված | |||
iHeartRadio Music Awards | 2022 | Լավագույն նոր R&B արտիստ | Գիվեոն | Հաղթանակ | [45] |
Տարվա R&B արտիստ | Առաջադրված | ||||
Լավագույն նոր փոփ արտիստ | Առաջադրված | ||||
Տարվա երգ | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||||
Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||||
Տարվա R&B երգ | «Heartbreak Anniversary» | Առաջադրված |