Գլանիվն ու ջութակը ռուս.՝ Каток и скрипка | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1960, դեկտեմբերի 30, 1961[2] և օգոստոսի 18, 1962[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Տարկովսկի[1] |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի |
Դերակատարներ | Անտոնինա Մաքսիմովա, Լյուդմիլա Սեմյոնովա և Վլադիմիր Զամանսկի |
Օպերատոր | Վադիմ Յուսով |
Երաժշտություն | Վյաչեսլավ Օվչիննիկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | «Մոսֆիլմ» |
Տևողություն | 46 րոպե |
«Գլանիվն ու ջութակը» ֆիլմը Անդրեյ Տարկովսկու ավարտական աշխատանքն է։ Այն բանվորի և պատանի ջութակահարի ընկերության մասին է։ Ֆիլմի առաջնելույթը կայացել է 1961 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ֆիլմը դիտել են նաև Հունգարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Արգենտինայում։
Մի օր յոթամյա Սաշան պատրաստվում էր գնալ դասի, և նրան սպասում էին բակի երեխաները, որոնք վիրավորում էին փոքր ջութակահարին։ Այդ օրը Սաշայի տան մոտ ասֆալտապատում էին ճանապարհը, և աշխատողներից մեկը՝ Սերգեյը, նրան պաշտպանում է չար երեխաներից։ Սաշայի և Սերգեյի միջև շատ լավ ընկերական հարաբերություններ են սկսվում։
|