Գլեդիս Բերեջիկլյան | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Australia (New South Wales Division)? |
---|---|
Կրթություն՝ | Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, Սիդնեյի համալսարան և Peter Board High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Ազգություն | Հայերը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում |
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մենլի |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կայք՝ | gladys.com.au |
Գլեդիս Բերեջիկլյան (անգլ.՝ Gladys Berejiklian, սեպտեմբերի 22, 1970, Մենլի), Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ, Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավար։ 2003 թվականից Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։
Նախկինում զբաղեցրել է Նոր Հարավային Ուելսի գանձապետի և Մայք Բեյրդի երկրորդ կառավարության կազմում Արդյունաբերական կապերի նախարարի պաշտոնը[1][2], Մայք Բեյրդի առաջին կառավարության կազմում՝ Տրանսպորտի նախարարի պաշտոնը[3]։ 2014-2017 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ։ 2019 թվականին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում[4]։
Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում, հայ գաղթականներ Գրիգորի և Արշայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ դուստրը, ունեցել է երկու քույր[5]։ Բերեջիկլյանի պապերը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը[6]։ Մինչև հինգ տարեկան հասակ Բերեջիկլյանը խոսել է միայն հայերեն, այնուհետև սովորել է անգլերեն[7]։ Ներգրավված է եղել հայ-ավստրալիական համայնքում, պաշտոնավարել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեում[8]։ 2015 թվականին Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին[6]։
Բերեջիկլյանը սովորել է Ռայդի Պիտեր բորդ պետական երկսեռ ավագ դպրոցում[9]։ Սիդնեյի համալսարանից 1992 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1996 թվականին ավարտել է նույն համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետը, 2001 թվականին՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանի ֆինանսական ֆակուլտետը[10]։ 1993 թվականին դարձել է Ազատական կուսակցության անդամ, 1997-1998 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Երիտասարդ ազատականների ղեկավարը՝ կուսակցության պատմության մեջ դառնալով երրորդ կին ղեկավարը[11]։ 1996-2003 թվականներին Բերեջիկլյանը եղել է Պետական խորհրդի պատվիրակ, 1997-2003 թվականներին՝ ՆՀՈՒ ազատական կուսակցության հանրապետական գործադիր քաղաքային ներկայացուցիչ, 1999 թվականին՝ Ուիլըբիի Պետական նստավայրի քարոզարշավի ղեկավար, 2002 թվականին՝ Կոնվենցիոն կոմիտեի նախագահ։ Բերեջիկլյանը եղել է Փիթեր Քոլինսի, սենատոր Հելեն Կունանի և Ավստրալիայի համագործակցության բանկի գլխավոր մենեջերը[12]։ Բերեջիկլյանը սատարում է Ավստրալիայի հանրապետական շարժմանը[13]։
2003 թվականին Բերեջիկլյանն ընտրվել է Ուիլըբիի անդամ, եղել է Հոգեկան առողջության ստվերային նախարար, 2006 թվականին Փիթեր Դեբմանի կողմից նշանակվել է ընդդիմադիր տրանսպորտի նախարարի պորտֆելում։ 2007 թվականի պետական ընտրություններում Բերի Օ՛Ֆարելի կողմից ստացել է ստվերային քաղաքացիության ընդդիմության պորտֆելը[14]։
Օ՛Ֆարելի կառավության ձևավորումից հետո 2011 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Տրանսպորտի նախարար[15]։ Բերեջիկլյանը դեմ է արտահայտվել նախկին Նոր Հարավային Ուելսի կառավարության գնացքների, ավտոբուսների և լաստանավերի բեռնաթափման աշխատանքներին[16]։ Պաշտոնավարման ընթացքում նրա ձեռքբերումներից է Սիդնեյի թեթևռելսային տրանսպորտի ընդլայնումը[17], Opal քարտի փուլային ներդրումը[18][19] և Սիդնեյի մետրոյի հարավարևմտյան ցանցի կառուցման նախաձեռնումը[20]։
{{cite news}}
: Text "AAP" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեդիս Բերեջիկլյան» հոդվածին։ |
|