Գլոբալ արեգակնային ատլաս

Գլոբալ արեգակնային ատլաս (GSA v2.2): ինտերակտիվ քարտեզի սքրինշոթ (2020 թվականի հունիսի դրությամբ).
Կայքի տեսքը (օրինակում ներկայացված է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Բադլան), որն իր մեջ ներառում է ֆոտովոլտային էլեկտրակայանի կայքի նախնական գնահատման համար կարևոր տվյալները
Ֆոտոգալվանային էներգիայի ներուժի գլոբալ քարտեզը, որը հնարավոր է ներբեռնել Գլոբալ արեգակնային ատլասի միջոցով (GSA 2.2)
Ներբեռնված բաժնի առանձնահատկությունը՝ երկրների և տարածաշրջանների ավելի քան հազար պատրաստի օգտագործման քարտեզներով (ուղղակի նորմալ ճառագայթահարման օրինակ (DNI), Զամբիա)

Գլոբալ արեգակնային ատլաս, անվճար, առցանց, քարտեզի վրա հիմնված ծրագիր է, որն ինֆորմացիա է տրամադրում աշխարհում արեգակնային ռեսուրսների և ֆոտովոլտային էներգիայի ներուժի մասին։ Դրա առմանձնահատկությունն այն է, որ ունի առցանց ինտերակտիվ քարտեզի գործիքներ, պարզեցված ֆոտոգալվանային (ՊՖ) էներգիայի հաշվիչ, հաշվետվությունների գործիքներ և ներբեռնման ծավալուն բաժին։ Այն նախատեսված է քաղաքականություն մշակողների, գիտական հաստատությունների և վերականգնվող էներգիայի շահագրգիռ կողմերի համար` արեգակնային էներգիայի ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացման, պլանների մշակմանն աջակցելու, գոտիավորման և տարածքի ճանաչման համար։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային գլոբալ ատլասը տրամադրվում է Էներգետիկայի ոլորտի կառավարման աջակցության ծրագրի (ESMAP) կողմից, որը դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագիր է։ Այն ղեկավարվում է Համաշխարհային բանկի կողմից և մշակվել է «Solargis»-ի՝ արեգակնային ռեսուրսների տվյալների և ֆոտովոլտային (PV) էներգիայի մատակարարի պայմանագրով[1] :

Գլոբալ արեգակնային ատլասը տրամադրում է արեգակնային ռեսուրսների և ֆոտովոլտային էներգիայի ներուժի ինտերակտիվ քարտեզ և մի շարք այլ բնապահպանական տվյալներ, որոնք անհրաժեշտ են արևային էներգիայի գործնական և տեխնիկական ներուժը տվյալ աշխարհագրական վայրում հասկանալու համար։ Ֆոտոգալվանային էլեկտրակայանների նախնական պլանավորման դեպքում օգտագործողը կարող է հեշտությամբ հաշվարկել ֆոտոգալվանային էներգիայի եկամտաբերությունը սահմանված ֆոտովոլտային էներգիայի համակարգի համար։ Արդյունքները ներկայացված են հաշվետվությունների և տվյալների բեռնվող ֆայլերի տեսքով։ Գլոբալ արեգակնային ատլասն ունի նաև ներբեռնման հարուստ բաժին, որը կազմակերպված է երկրների կամ տարածաշրջանների մակարդակով։ Այն ունի արեգակնային ռեսուրսների հանրաճանաչ քարտեզները բազմաթիվ լեզուներով, երկրի փաստաթղթերով և տարածական տվյալների ստանդարտ GIS ձևաչափով[2] :

Գլոբալ արեգակնային ատլասը Համաշխարհային բանկի և ESMAP-ի կողմից գործարկվել է 2017 թվականի հունվարին` Արեգակնային միջազգային դաշինքի հետ համատեղ[1][3][4][5][6]։ Գլոբալ արեգակնային ատլասի (GSA 2.0) բարելավված տարբերակը գործարկվել է 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից ի վեր կատարվել են երկու նոր թարմացումներ (GSA 2.1 և GSA 2.2): Գլոբալ արեգակնային ատլասի շրջանակներում բոլոր տվյալների և քարտեզի արտադրանքները լիցենզավորված են CC BY 4.0-ի համաձայն[7]։

Գլոբալ քամու ատլասը քամու էներգիայի ոլորտի ծառայությունների հետ համադրելի գործողություն է։ Երկու պլատֆորմների նպատակն է աջակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների մասշտաբի բարձրացմանը համաշխարհային էներգետիկ խառնուրդում, ինչը ճանաչվել է որպես «Կայուն զարգացման նպատակ 7»։

Մեթոդներ և տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային ռեսուրսի վերաբերյալ տվյալները տրամադրվում են «Solargis» մոդելի միջոցով[8][9]։ Մոդելը ամպերի և մթնոլորտի վիճակը բնութագրող լրացուցիչ փոփոխականությունների թուլացման ազդեցությունը հաշվարկելու համար օգտագործում է հինգ երկրաչափական արբանյակների տվյալներ (օրինակ՝ աերոզոլներ/մթնոլորտի աղտոտում և ջրի գոլորշի)։ Արեգակնային ճառագայթման տվյալների 10/15/30 րոպեանոց ժամանակային շարքի պատմությունը հավաքագրվում է` կազմելով երկարաժամկետ տարեկան կամ ամսական միջիններ, որոնք ներկայացնում են կլիմայի տեղեկանքը։ Տվյալները մատչելի են 60° հյուսիսային և 55° հարավային զուգահեռների միջև` ցանցավորված տվյալների (ռաստերների) տեսքով, 250 մ անվանական փիքսելների չափսերով։ Եթե կա հնարավորություն, ապա այն վավերացվում է արշավների միջոցով[10]։ Վերջին տարիներին արեգակնային ճառագայթման վերաբերյալ տվյալների մի քանի անկախ համեմատություններ են իրականացվել։ Solargis-ը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն գործող տվյալների աղբյուր[11][12][13][14]։

«Solargis»-ի կողմից շահագործվում է նաև PV էներգիայի սիմուլյատոր, որը հաշվարկում է արեգակնային ռեսուրսի վերափոխումը էլեկտրական էներգիայի` հաշվի առնելով նաև օդի ջերմաստիճանի ազդեցությունը, հորիզոնը, ինչպես նաև նախապես ընտրված PV էներգահամակարգերի կառուցվածքը։ Բացի երկարաժամկետ տարեկան միջին ցուցանիշներից, PV սիմուլյատորը նաև տրամադրում է երկարաժամկետ ամսական և ժամային վիճակագրություն[2]։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց քարտեզի վրա հիմնված ծրագիր[2]`

  • Ինտերակտիվ քարտեզները թույլ են տալիս պատկերել գլոբալ արեգակնային ռեսուրսների տվյալները մոտ 250 մ ցանցի լուծաչափով, որոնք ներառում են գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI), ուղղակի նորմալ ճառագայթման (DNI), ցրված հորիզոնական ճառագայթման (DIF), ինչպես նաև PV էներգիայի ներուժի (PVOUT) և օդի ջերմաստիճանի (TEMP) մոտավոր տվյալները 1 կմ-ի վրա։ Տվյալները կարելի է հաշվել ցանկացած վայրի կամ տարածաշրջանի համար։ Թվային արժեքները տրամադրվում են քարտեզի վրա սեղմելիս։
  • PV եկամտաբերության հաշվիչը թույլ է տալիս հաշվարկել երկարաժամկետ էներգիայի եկամտաբերությունը նախապես սահմանված PV էներգաբլոկների համակարգերի համար։ Էներգիայի եկամտաբերության գնահատումները ներկայացվում են որպես 12x24 (ամիս x ժամ), պրոֆիլներ, որոնք թույլ են տալիս հասկանալ PV էներգիայի արտադրության փոփոխականությունը։
  • Տարածաշրջանային գնահատման գործիքներ. Արեգակի և PV էներգիայի հիմնական վիճակագրության հաշվարկ ցանկացած երկրի, պետության կամ հատուկ սահմանված տարածաշրջանի համար։
  • Բաց էներգետիկ համակարգի տվյալների արտածում և փոխազդեցություն։
  • Ներբեռնվող հաշվետվություններ և տվյալների ֆայլեր։

Ներբեռնման բաժին[2]`

  • Արեգակնային ռեսուրսների (GHI, DNI) և PV էներգիայի ներուժի քարտեզներ պաստառի և միջին չափի ձևաչափերով 180+ երկրների և տարածաշրջանների համար, որոնք օգտակար են հայեցակարգային պլանավորման, կրթության և ներկայացման համար։
  • Բարդ տվյալները ստանդարտ GIS ձևաչափերով, որոնք առկա են մասնագիտական կամ ակադեմիական առաջադրանքների հետագա աշխարհատնտեսական վերլուծության համար։
  • Համաշխարհային PV գնահատումը և երկրի փաստաթղթերը[15] տրամադրում են արեգակնային և PV էներգիայի պոտենցիալի ընդլայնված վիճակագրություն՝ քաղաքականություն մշակողներին օգնելու համար, և որպեսզի հետազոտողներն ու մանկավարժներն արեգակնային էներգիայի տեսական և գործնական ներուժը իրենց հետաքրքրող շրջաններում կարողանան հասկանալ։

«Google Analytics»-ի տվյալների (2020 թվականի հունիս) համաձայն գլոբալ արեգակնային ատլաս կայքը ամսական սպասարկում է ավելի քան 23,000 օգտվողների։ Գլոբալ արեգակնային ատլասի տվյալներն օգտագործվել են գիտական ուսումնասիրությունների և R&D ծրագրերի մեջ։ Միայն 2019 թվականին Google Scholar-ը գլոբալ արեգակնային ատլասի աղբյուրներում նկատել է ավելի քան 200 անհատական գիտական գրականություն։ Գլոբալ արեգակնային ատլասի մասին պարբերաբար մեջբերումներ են անում նրանք, ովքեր ցանկանում են արեգակնային ռեսուրսների ներուժը գլոբալ կերպով ընդգծել մի երկրում կամ տարածաշրջանում[16][17][18][19][20] կամ ռեսուրսային ներուժը համեմատել երկրների միջև[15][21][22]։

Տվյալները նաև մի շարք այլ գործիքների կամ ուսումնասիրությունների միջոցով օգտագործվել կամ օգտագործվում են հետևյալ կերպ`

  • ArcGIS. Արեգակնային գլոբալ ատլասից GIS շերտերը հասանելի են ArcGIS պլատֆորմի շրջանակներում[23]
  • Կանաչ աճի գիտելիքների պլատֆորմ. Արեգակնային գլոբալ ատլասը նշված է որպես տվյալների աղբյուր[24]
  • ԻՐԵՆԱ. Համաշխարհային արեգակնային ատլասից GIS շերտերը տրամադրվում են վերականգնվող էներգիայի գլոբալ ատլասից[25], վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության արտադրանք (IRENA)
  • Տեխնիկական տանիքի արևային PV ներուժ Արխիվացված 2020-07-24 Wayback Machine Վիետնամում
  • RETScreen

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «New World Bank Tool Helps Map Solar Potential». World Bank (անգլերեն). 2017 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ESMAP (2019). Global Solar Atlas 2.0: Technical Report (PDF). Washington, DC: World Bank.
  3. «World Bank, ISA's Global Solar Atlas Will Promote Worldwide Solar Development». Solar Reviews (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. «World Bank Launches Global Solar Atlas in Partnership with International Solar Alliance». Mercom India (անգլերեն). 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  5. «New atlas maps solar hot spots around the world». Energy Matters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. «World Bank launches online solar mapping tool». Climate Action. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Terms of use». Global Solar Atlas. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  8. ESMAP (2019). «Global Solar Atlas 2.0: Technical Report» (PDF) (անգլերեն). Energy Sector Management Assistance Program (ESMAP). Washington, DC: World Bank. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  9. Perez, Richard; Cebecauer, Tomáš; Šúri, Marcel (2013-01-01), Kleissl, Jan (ed.), «Chapter 2 - Semi-Empirical Satellite Models», Solar Energy Forecasting and Resource Assessment (անգլերեն), Academic Press, էջեր 21–48, doi:10.1016/b978-0-12-397177-7.00002-4, ISBN 978-0-12-397177-7, Վերցված է 2020-06-09-ին
  10. ESMAP (2019). «Global Solar Atlas 2.0: Validation Report» (PDF) (անգլերեն). Energy Sector Management Assistance Program (ESMAP). Washington, DC: World Bank. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  11. Ineichen, Pierre (2013). «Long term satellite hourly, daily and monthly global, beam and diffuse irradiance validation. Interannual variability analysis». University of Geneva, International Energy Agency. էջ 55. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  12. Ineichen, Pierre (2014). «Satellite Irradiance Based on MACC Aerosols: Helioclim 4 and SolarGIS, Global and Beam Components Validation» (PDF). Conference Proceedings, EuroSun 2014, International Solar Energy Society. էջ 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-11-09-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  13. Copper, Jessie; Bruce, Anna (2018). «Comparison of Annual Global Horizontal Irradiation Maps for Australia». Asia Pacific Solar Research Conference, Sydney. էջ 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  14. Palmer, Diane; Koubli, Elena; Cole, Ian; Betts, Tom; Gottschalg, Ralph (2018 թ․ մայիսի 1). «Satellite or ground-based measurements for production of site specific hourly irradiance data: Which is most accurate and where?». Solar Energy (անգլերեն). 165: 240–255. doi:10.1016/j.solener.2018.03.029. ISSN 0038-092X.
  15. 15,0 15,1 ESMAP (2020). Global Photovoltaic Power Potential by Country (PDF). Washington, DC: World Bank.
  16. «What if We Turned The Sahara Desert Into a Giant Solar Farm?». Science Alert (անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Could the Sahara Turn Africa into a Solar Superpower?». Africa.com (անգլերեն). 2020. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  18. «1.35 Cents/kWh: Record Abu Dhabi Solar Bid Is A Sober Reminder To Upbeat Fossil Fuel Pundits». CleanTechnica (անգլերեն). 2020 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  19. Brent, Alan C.; Hinkley, James (Jim); Burmester, Daniel; Rayudu, Ramesh (2020 թ․ հոկտեմբերի 1). «Solar Atlas of New Zealand from satellite imagery». Journal of the Royal Society of New Zealand. 50 (4): 572–583. doi:10.1080/03036758.2020.1763409. ISSN 0303-6758. S2CID 219738127.
  20. Hopuare, Marania; Lucas-Svay, Lorène; Ortega, Pascal; Lucas, Franck; Laurent, Victoire (2019). Ayas, N.; Yi, C. (eds.). «Assessing solar resource and photovoltaic production in Tahiti from ground-based measurements». E3S Web of Conferences. 107: 01003. doi:10.1051/e3sconf/201910701003. ISSN 2267-1242.
  21. «Where are we at with solar energy?». newsroom (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  22. Prăvălie, Remus; Patriche, Cristian; Bandoc, Georgeta (2019 թ․ փետրվարի 1). «Spatial assessment of solar energy potential at global scale. A geographical approach». Journal of Cleaner Production (անգլերեն). 209: 692–721. doi:10.1016/j.jclepro.2018.10.239. ISSN 0959-6526.
  23. «Collection of solar data layers for the assessment of solar power projects». ArcGIS (անգլերեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  24. «Global Solar Atlas». Green Growth Knowledge Platform (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  25. «Global Atlas for Renewable Energy». IRENA (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]