Գլորիա Օլորունտոբի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Էդո նահանգ, Նիգերիա |
Կրթություն | Covenant University? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | կատակերգու, կինեմատոգրաֆ և դերասանուհի |
Գլորիա Օլորունտոբի (անգլ.՝ Gloria Oloruntobi, առավել հայտնի է բեմական «Մարաջի» (անգլ.՝ Maraji) անվամբ. փետրվարի 6, 1997, Էդո նահանգ, Նիգերիա), նիգերիացի կատակերգակ դերասանուհի[1][2][3][4]։
Գլորիան ծնվել է 1997 թվականի փետրվարի 6-ին։ Ծնունդով նիգերիական Էդո նահանգից է։ 2017 թվականին ավարտել է Քովենանտ մասնավոր համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան[5][6]։
Ստեղծագործական իր կարիերան սկսել է՝ ֆոնոգրամայի ուղեկցությամբ երաժշտական տեսահոլովակներ պատրաստելով, երգեր նմանակելով և դրանց կատակային կամ երգիծական բովանդակություն հաղորդելով[7]։ Հանդես է եկել նաև երգիծական մանրապատումների մենախոսությամբ ու բեմականացմամբ[8][9]։
Մարաջին նկարահանվել է աֆրիկացի ռեփեր Falz-ի Something Light («Մի թեթև բան») և համբավավոր երգչուհի Եմի Ալադեի Single and Searching («Միայնակ և փնտրտուքի մեջ») խորագրով տեսահոլովակներում[10][11]։
Մարաջին 2017 և 2018 թվականներին The Future Awards Africa մրցանակաբաշխության պարգևների է առաջադրվել «Կատակերգություն» անվանակարգում[12][13][14]։ 2018 թվականին նա մրցանակի է առաջադրվել նաև City People Music Awards մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն կատակերգական կատարում» անվանակարգում[15]։