Գյուղ | ||
---|---|---|
Գմբեթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Գըմբեթ, Գումբաթ, Գումբեթ, Գումպաթ, Գումպետ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 304 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23600 | |
|
Գմբեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Մաղարա լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Բալու քաղաքից 11-12 կմ հյուսիս։
Բնակչությունը կոտորվեց և տեղահան եղավ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, պարտիզպանություն և արհեստագործությունն էր։
1915 թվականին ուներ 38 տուն` 304 հայ բնակչով։
Գմբեթն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Բնակավայրից արևելք պահպանվում էր Ս. Ավետման եկեղեցու ավերակները, իսկ լեռան վրա նշմարվում էր հին բերդի մնացորդները։
Գյուղն ուներ ուսումնարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։ ![]() |