Գյորիլ Սնորոեգգեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Տրոնհեյմ, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | հանդբոլիստ |
Գյորիլ Սնորոեգգեն, (նորվ.՝ Gøril Snorroeggen, փետրվարի 15, 1985, Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, խաղում է ձախ պաշտպանի դիրքում։ Ներկայումս որևէ ակումբի կազմի մեջ չի մտնում, վերջին ակումբը, որին անդամակցել է, եղել է «Էսբերգ» ակումբը։
Եղել է դպրոցական «Կատտեմ» ակումբի աշակերտուհի, 16 տարեկան հասակում ծնողների խորհուրդով տեղափոխվել է «Բյոսեն» ակումբ։ Հանդբոլին զուգահեռ հետաքրքրվել է նաև ֆուտբոլով։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 2003 թվականին՝ երկրի առաջնությունում, 2005-ից մինչև 2007 թվականը եղել է փոխչեմպիոն (2004 և 2005 թվականների մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու[1])։ 2007 թվականին դուրս է եկել գավաթներ կորղների Գավաթի եզրափակիչ, 2010 թվականից պաշտպանել է դանիական Էսբերգի գույնը[2]։ 2013 թվականի ամռանը Գյորիլը դադարեցրել է պարապմունքները, որովհետև ուսումը շարունակել է բժշկական համալսարանում[3][4]։
Գյորիլը խաղացել է 102 խաղ և հարվածել 224 գոլ։ Առաջին դեբյուտը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 22-ին, ընդդեմ Ֆրանսիայի։ 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում հաղթել է, 2007 թվականին դարձել է բրոնզե մեդալակիր[5], ինչպես նաև հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, 2004 և 2006 թվականների Եվրոպայի առաջնությունում ստացել է երկու ոսկե մեդալ։ 2013 թվականի հունվարին Գյորիլը դադարել է ելույթ ունենալ հավաքականի կազմում[6]։
|