Գյուլդալ Մումջու | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Անկարայի TED-քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Դենիզլի, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Ուղուր Մումջու |
Գյուլդալ Մումջու (ի ծնե ազգանունը՝ Նեջլա, սեպտեմբերի 20, 1951, Դենիզլի, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ Լրագրող Ուղուր Մումջուի կինը։
Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 20-ին Դենիզլիում՝ Սյուրեի և Էմին Նեջլի ընտանիքում։ Ավարտել է Անկարայի քոլեջը և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը[1]։
1975-79 թվականներին աշխատել է Թուրքիայի պետական ներդրումային բանկում։ 1976 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է իր հետաքննություններով հայտնի լրագրող Ուգուր Մումջուի հետ։ Մեկ տարի անց Գյուլդալը որդի է ունեցել Օզգյուրին, 1984 թվականին՝ Օզգեի դստերը։ 1993 թվականի հունվարի 24-ին Ուգուր Մումջուն սպանվեց մահափորձի արդյունքում։ Դրանից հետո Գյուլդալը ստեղծել է ամուսնու անվան հիմնադրամ։ Հիմնադրամի կողմից հրատարակված գրքերի շարքում եղել է «Ժամանակն անցնում է իմ միջով» գիրքը (Içimden Geçen Zaman), որը գրվել է հենց Գյուլդալի կողմից, որում նա նկարագրել է իր կյանքը ամուսնու մահից հետո[2]։
2007 թվականին Գյուլդալն ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ Իլ Իզմիրից, որտեղ առաջադրվել էր Հանրապետական կուսակցությունից։ Նա նաև ընտրվել է Ազգային մեծ ժողովի նախագահի տեղակալ[3]։ Գյուլդալը Ներմին Նեֆթչիից հետո երկրորդ կինն է, որը ընտրվել է այդ պաշտոնում։ Նա զբաղեցնում էր նախագահի տեղակալի պաշտոնը մինչև 2015 թվականը[2]։