Գյուլհանե այգի
թուրքերեն՝ Gülhane Parki | |
---|---|
Տեսակ | պուրակ և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Ֆաթիհ |
Հիմնվել է | 1912 |
Բացվել է | 1912 |
Մակերես | 163 ակր և 65,96376 հեկտար |
Գյուլհանե այգի (թուրքերեն՝ Gülhane Parki; պարսկերեն` گلخانه Gulkhāna — վարդերի տուն), Ստամբուլի պատմական զբոսայգիներից մեկը, որը գտնվում է Էմինյոնյու թաղամասում։ Գտնվում է Թոփքափը ամրոցի հարակից տարածքում։ Ամրոցի հարավային դարպասներից կարելի է մուտք գործել դեպի Գյուլհանե այգի։ Սա Ստամբուլի ամենահին և ամենամեծ այգիներից մեկն է։
Այգու արևմտյան հատվածում` Թոփքափը ամրոցի ձիանոցներում է գտնվում Ստամբուլի իսլամական գիտության և տեխնիկայի թանգարանը։ Այն բացվել է 2008 թվականի մայիսին` այն ժամանակվա վարչապետ, ներկայումս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[1]։ Թանգարանում ցուցադրվում է VIII-XVI դարերի 140 հայտնագործված իրերի կրկնօրինակներ, որոնք վերաբերում են աստղագիտության, աշխարհագրության, քիմիայի, երկրագիտության, օպտիկայի, բժշկության, ֆիզիկայի և ռազմարվեստի ոլորտներին[2]։
Այգու հյուսիսային հատվածում կանգնեցված է 18 մետրանոց գոթական սյունը, որը կանգնեցվել է III- IV դարերում` ի նշան գոթերի դեմ հաղթանակի։ Սա Ստամբուլի ամենահին կառույցն է, որը պահպանվել է մինչ օրս։
Նախկին զորանոցները, որոնք գտնվում են այգու տարածքում, ապագայում պլանավորվում է վերածել մշակութային կենտրոնի, որտեղ կգործի գրադարան և ցուցադրասրահ, ինչպես նաև գորգերի արհեստանոց (թուրքերեն՝ kilim): Կտրվեն նաև ձեռագործության դասեր։