Գյուղատնտեսությունը Սերբիայում տնտեսության ամենակարևոր ճյուղն է շարունակում մնալ։ Երկիրը տարեկան արտահանում է 12 միլիարդ եվրոյի գյուղմթերք[1]։ Գյուղատնտեսական հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 6,12 միլիոն հեկտար[2][3]։ Սերբիայի գյուղատնտեսական ամենամեծ շրջանը համարվում է հյուսիսը՝ Միջինդանուբյան դաշտավայրի բերրի հողային շրջանը, որտեղ գտնվում են Սավա, Դանուբ և Մորավա գետերը։ Այսօր գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում Սերբիայի բնակչության մեկ չորրորդը[4]։
Սերբիան արտադրում է գյուղատնտեսական զանանազան մթերք, որոնց մեջ առյուծի բաժինը հասնում է հացահատիկային մշակաբույսերին, մրգերին և բանջարեղենին։ Այս ամենը կազմում է համախառն ներքին արդյունքի զգալի մասը։ Սերբիան աշխարհի երկրորդ երկիրն է ազնվամորու (84 299 տոննա, առաջին տեղում Ռուսաստանն է) և սալորի (146 776 տոննա, առաջին տեղում է Չինաստանը) մշակմամբ։ Երկիրն արտադրում է նաև մեծ քանակությամբ եգիպտացորեն (6 158 120 տոննա, 32-րդն աշխարհում), ցորեն (2 095 400 տոննա, 35-րդ աշխարհում)։ Շաքարի ճակնդեղի (2 299 770 տոննա) քանակն ապահովում է սեփական պահանջարկը, նույնն է նաև արևածաղկի դեպքում (454 282 տոննա)։ 180 000 տոննա շաքարավազ Սերբիան արտահանում է Եվրոպական Միություն[5]։
Սերբիայում խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 70 000 հեկտար։ Տարեկան արտադրվում է մոտավորապես 425 000 տոննա խաղող։ Գինիների արտադրությամբ Սերբիան աշխարհի տասնհինգ մեծ երկրների շարքում է։
Ամենահայտնի գինիներից են համարվում՝ Belgrade Seedless, Prokupac, Sauvignon, "Italian Riesling", Cabernet, Chardonnay, White и Red Burgundy, Hamburg, Muscat, Afus Ali, Vranac, Tamjanka, Krstac, Smederevka և Dinka.
Սերբիայում մրգային ֆերմաները զբաղեցնում են 310 000 հեկտար։
2012 թվականի տվյալներով արտադրվել է[6].