Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Գյուրգյան | |||
ադրբ.՝ Gürgən | |||
Երկիր | Ադրբեջան | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Փիրալլահի շրջան | ||
Համայնք | Խազարի շրջան և Փիրալլահի շրջան | ||
Հիմնադրված է | 1860 թ. | ||
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 1196 մարդ[1] մարդ (2021) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
|
Գյուրգյան (ադրբ.՝ Gürgən), քաղաքատիպ ավան Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու քաղաքի Փիրալլահի շրջանում[2]։
Գտնվում է Աբշերոն թերակղզուց արևելք՝ Կասպից ծովի ափին, Բաքու-Պիրալլահի մայրուղու եզրին։ Ունի չոր մերձարևադարձային կլիմա։
1955 թվականին ստացել է ավանի կարգավիճակ։ Գուրգան բառը կապված է «գուրգ» բառի հետ, որը պարսկերեն նշանակում է գայլ։
Ավելի վաղ այս տարածքում գտնվել էր Գյուրգյան քաղաքը։ Կասպից ծովի վերելքի հետ քաղաքը ջրի տակ էր անցել, իսկ ավելի ուշ ջրի մակարդակի իջնելու հետ մեկտեղ նորից հայտնվել էր։ Այս քաղաքը գտնվում էր Զիրա գյուղից արևելք։ Զիրայից դեպի արևելք տանող ճանապարհը կոչվում էր «Գյուրգյանի ճանապարհ», իսկ մոտակա խաղողի այգիները՝ «Գյուրգյանի այգիներ»[3]։ 2015 թվականին հաստատվել է Գյուրգյան ավանի քաղաքապետարանի կանոնադրությունը[4]։
2021 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 1196 բնակիչ[5]։
1959[6] | 1970[7] | 1979[8] | 1989[9] | 2021 |
---|---|---|---|---|
2510 | 1545 | 1305 | 753 | 1196 |