Գյուրդիր Էլիասոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1961[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պատմվածք |
Պարգևներ | |
![]() |
Գյուրդիր Էլիասոն (իսլ.՝ Gyrðir Elíasson, ապրիլի 4, 1961[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի գրող և թարգմանիչ[2]։
Էլիասոնը ծնվել է Ռեյկյավիկում, սակայն մանկությունն անցկացրել է Սյոյդաուրկոուկյուրում, որը ոչ մեծ քաղաք է երկրի հյուսիսում։ 1982 թվականին ավարտել է հանրակրթական դպրոցը։ Ակադեմիական կրթություն ստանալու ընթացքում՝ համալսարանում սովորելիս, սկսել է գրել բանաստեղծություններ։ Նրա առաջին գիրքը, որ եղել է բանաստեղծութունների ժողովածու Svarthvít axlabönd (Սև-սպիտակ տաբատակալներ) խորագրով, լույս է տեսել 1983 թվականին[3]։
Էլիասոնն սկսել է նաև թարգմանություններ կատարել անգլերենից՝ իսլանդացի գրողների պարտականությունը համարելով թարգմանություններին մասնակցելը[2]։ Նրա թարգմանությունների թվում են Ռիչարդ Բրոտիգանի չորս ստեղծագործությունները[3]։ Գյուրդիրն զբաղվել է նաև Ամերիկայի բնիկների ստեղծագործությունների թարգմանություններով։
Էլիասոնը հեղինակել է բանաստեղծությունների տասնյակ ժողովածուներ և արձակի հինգ գիրք։ Նրա ոճը համարում են «խիստ անձնական»[4]։
Գյուրդիր Էլիասոնն ապրում է Ռեկյավիկում, ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։
Էլիասոնն արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական հեղինակավոր մրցանակի 2011 թվականին իր պատմվածքների Milli trjánna (Ծառերի միջև) ժողովածուի համար[5]։ 2000 թվականին նրա «Դեղին տուն» ժողովածուն արժանացել է Իսլանդական գրական մրցանակի և Halldor Laxnes մրցանակի գրականության ոլորտում[6]։
Անգլերեն թարգմանված ստեղծագործություններ՝
Թարգմանություններ իսլանդերեն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրդիր Էլիասոն» հոդվածին։ |
|