Գյուղ | |||
---|---|---|---|
Գնիշիկ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Գնիշկաձոր | ||
ԲԾՄ | 2020 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 44[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գնիշիկ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 24 կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Խնձորուտ, Խաչիկ, Արենի, Աղավնաձոր գյուղերին, ինչպես նաև Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060 մ բարձրության վրա։
Կլիման բարեխառն է, ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, ամռանը զով է։
Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13-րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4-րդ, 5-րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770-ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, Արցախից, Ալաշկերտից և այլ տեղերից։ 1950-ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գնիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է այդ տարածաշրջանի «հացի շտեմարանը»։
1960-ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։
1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին կառուցել ևս մեկ գյուղ՝ Մոզրովը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։
13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։
Ինչպես նշվեց վերևում՝ Մոզրով գյուղը հիմնվել է 1975 թվականին, 1988-1990 ականներին ունեցել է մոտ 35 տնտեսություն, ժողովրդի զբաղվածությունը հիմնականում եղել է անասնապահությունը։ 1991 թվականին կազմավորվեց Գնիշիկի համայնքը, Գնիշիկ և Մոզրով գյուղերի ընդգրկումով։
Գնիշիկի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 31 | 266[5] | 485 | 760 | 914 | 754 | 372 | 389[6] | 39 | 44[2] |
Զբաղվածության ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը։ Վարչական տարածքը կազմում է 6417 հեկտար։
Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։
Գնիշիկում են գտնվում “Քարկոփ”-ի եկեղեցին, մատուռի ավերակներ և IX-XVIII դարերի խաչքարեր։ Գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Հարսնասարի վրա, գտնվում են Հրասեկաբերդի ավերակները։
Գյուղն ունի հիմնական դպրոց։
|