Գյուղ | ||
---|---|---|
Գոգավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռու մարզ | |
Այլ անվանումներ | Դեմուրչիլար | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 51[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գոգավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։
Բնակավայրը տեղակայված է Տաշիր քաղաքից մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք՝ հայ-վրացական հսկիչ անցագրային կետի մոտ։ Ծովի մակարդակից բարձր է 1500 մ։
1995 թվականից գյուղն ընդգրկված էր Ձորամուտ գյուղական համայնքի, իսկ 2017 թվականից՝ Սարչապետ համայնքում։
1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Գոգավան[2]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Գոգավանի մշտական բնակչությունը կազմել է 51, առկա բնակչությունը՝ 65 մարդ[1]։ Խորհրդային ժամանակաշրջանում՝ մինչև 1989 թվականը այն բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] և կոչվել է Դեմուրչիլար թուրքական անունով։
Ստորև ներկայացված է Գոգավանի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 89 | 128 | 181 | 159 | 203 | 200 | 127[5] | 84 | 51[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։